Լրահոս

15.09.2011 15:44


Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել հեծանվահրապարակի բացման արարողությանը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքում ներկա է գտնվել ժամանակակից չափանիշներին համապատասխան կառուցված հեծանվահրապարակի բացման արարողությանը:

Նոր հեծանվահրապարակի կառուցումն սկսվել է 2010թ. հունիսից: Բացման արարողությանը հաջորդած շրջայցի ժամանակ ներկայացվել է, որ Հայաստանի Հանրապետությունում հեծանվասպորտի զարգացման նպատակով իտալական «Ռենկո» ընկերության կողմից կառուցված 250մ երկարությամբ վազքուղով հեծանվահրապարակն իր ճարտարապետական լուծումներով համապատասխանում է միջազգային ժամանակակից չափանիշներին:  Այն նախատեսված է 3200 հանդիսատեսի համար։ Հեծանվահրապարակում կարող են անցկացվել միջազգային մակարդակի մրցաշարեր և այլ միջոցառումներ:

Այս խորագրի վերջին նյութերը