Շուկան թողել են ինքնահոսի ու կարծում են, թե դրանով գները կինքնակարգավորվեն
Գնաճը Հայաստանում կրկին սկսել է արագանալ։ Մի պահ թվում էր, թե տեմպն ընկնում է, մեկ-երկու ամիս նույնիսկ դանդաղեց, բայց հիմա վերստին ավելանում է։
Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմեց 9,1 տոկոս։ Արդեն սեպտեմբերին դարձավ 9,9 տոկոս։
Գնաճի տեմպն ավելի բարձր է սննդամթերքի շուկայում։ Օգոստոսին այն 12,5 տոկոս էր,սեպտեմբերին հասավ 13,7 տոկոսի։ Սեպտեմբերի 13,7 տոկոսանոց գնաճը տեղի է ունեցել անցած տարվա 15,4 տոկոս գնաճի ֆոնին։
Երկու տարվա կտրվածքով սննդամթերքի շուկան Հայաստանում էապես թանկացել է։ Այս թվերի անգամ պարզ գումարումը ցույց է տալիս, որ այդ ընթացքում սննդամթերքի գնաճը հասնում է 29,1 տոկոսի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այս տարվա գնաճը եղել է նախորդ տարվա 15,4 տոկոսի վրա, ապա թանկացման տեմպն անհամեմատ ավելի բարձր կլինի։
Գնաճը մեղմելու Կենտրոնական բանկի քայլերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս։ Այն գրեթե կրկնակի բարձր է նախատեսված թիրախային ցուցանիշից։
Կանխատեսումները ևս առայժմ լավատեսական չեն։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ տարեվերջին այն կլինի 8,5 տոկոսի սահմաններում։
Գնաճի տեմպը թուլացնելու համար վերջին անգամ ԿԲ-ն կրկին գնաց հիմնական տոկոսադրույքի բարձրացման, բայց դրանից հետո էլ թանկացումների տեմպը չի դադարում։
Նույնիսկ դրամի շուրջ 20 տոկոսանոց ամրապնդումը չի կասեցնում գնաճը։ Եթե դա էլ չլիներ, նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերական բարձրացումները, դժվար չէ պատկերացնել, թե հիմա սպառողները գնաճի ինչպիսի մակարդակի հետ էին բախվել։ Ապրանքային շուկաներում մի տեսակ քաոսային իրավիճակ է, չկա պատշաճ վերահսկողություն։ Պահանջարկը դրսից թելադրված հայտնի գործոններով պայմանավորված ավելացել է, ու դրանից անարգել օգտվում են տնտեսվարողները։ Բարձրացնում են գները, երբեմն՝ գերշահույթներ ստանում, իսկ պետությունը մի կողմ քաշված՝ հետևում է, թե ինչպես է մեր հասարակության աղքատ խավն ամեն օրվա հետ ավելի աղքատանում։
Ոչինչ չի արվում շուկայի սպեկուլյատիվ գնաճը զսպելու համար։ Արդար գնագոյացման համար պատասխանատու պետական կառույցները շատ հաճախ բավարարվում են գների բարձրացումներն արդարացնելով։
Շուկան թողել են ինքնակարգավորման հույսին՝ տնտեսվարողներն էլ ինչ ուզում՝ անում են։ Դրա համար էլ գնաճը չի դադարում, անգամ դրամի այսպիսի արժևորումից ու փողի այդքան թանկացումից հետո։
Այսպիսի բարձր գնաճի պայմաններում 3 հազար դրամով բարձրացրին թոշակն ու նպաստը։ Իսկ թե թանկացումների հետևանքով քանի՞ այդպիսի 3 հազար դրամով է ավելացել թոշակառուի ու նպաստառուի ծախսը, մնաց ստվերում։
Հաջորդ տարվա սկզբից էլ նախատեսում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը. 68 հազարից այն կդառնա 75 հազար։ Բայց նույնիսկ այդ 7 հազարը որևէ էական խնդիր չի լուծում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների համար, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի։
Այսպիսի քայլերով սոցիալական իրավիճակի որևէ բարելավում չի լինելու։Գնաճի տեմպը մեր երկրում շատ ավելի բարձր է, քան սոցիալական այն մանր-մունր բարձրացումները, որոնք պատրաստվում է անել կառավարությունը։ Եթե իսկապես ուզում են երկրում սոցիալական իրավիճակը փոխել, ապա շատ ավելի կտրուկ քայլեր են անհրաժեշտ։ Առնվազն այնպիսիք, որ գոնե փակեն գնաճի ամբողջ ազդեցությունը։
Նման կտրուկ քայլեր իշխանությունները հակված չեն անել։ Իսկ դա նշանակում է, որ սոցիալական իրավիճակը մեր երկրում առաջիկայում դեռ շարունակելու է վատանալ։ Չնայած վերջին 2 տարում արդեն հասցրել է էապես վատանալ։
Միայն սննդամթերքի գնաճը նախորդ 2 տարում կազմել է ավելի քան 29 տոկոս։ Սա եռակի-քառակի ավելի բարձր է, քան այն սոցիալական միջոցառումները, որոնք արվել են՝ կենսաթոշակների ու նպաստների ավելացման, և պիտի արվեն նվազագույն աշխատավարձի բարձրացման տեսքով։
Այս իրավիճակում աղքատության խորացումն այլընտրանք չունի։ Դա կլինի ոչ միայն այս, այլև հաջորդ տարի։ Չհաշված նախորդ տարվա տխուր պատկերը, որը կտեսնենք արդեն նոյեմբերին հրապարակվող աղքատության վերաբերյալ զեկույցում։
Սոցիալական իրավիճակի վրա գնաճի ազդեցությունը մեր երկրում այդքան արտահայտիչ է հատկապես այն պատճառով, որ ավելի հաճախ թանկանում են քաղաքացիների մեծ մասի սպառողական զամբյուղում էական կշիռ ունեցող ապրանքները։
Վերջին մեկ տարում հացամթերքները և ձավարեղենը Հայաստանում թանկացել է ավելի քան 19 տոկոսով։ Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ մակարոնեղենի գնաճն անցնում է 31 տոկոսից։ Ալյուրի գինը բարձրացել է շուրջ 16 տոկոսով։ Հացը նույնիսկ ավելի շատ է թանկացել՝ գրեթե 20 տոկոսով։ Բրնձի գնաճը անցնում է 11 տոկոսից։
Նույնը նաև մսամթերքի պարագայում է. տավարի միսը մեկ տարում թանկացել է ավելի քան 22 տոկոսով, ձուկը՝ 26 տոկոսով։Խոզի մսի շուկայում գնաճ արտաքուստ չկա, բայց անցած տարի այն հասցրել էր թանկանալ 40 տոկոսով, որն ամբողջությամբ պահպանվել, մի բան էլ ավելացել է այս տարի։
Կաթի գնաճը հասնում է՝ 15, պանրինը՝ 24 տոկոսի։
Մրգերի շուկան թանկացել է 21 տոկոսով։
Գների բարձրացման տեմպը համեմատաբար «համեստ» է թվում բանջարեղենի պարագայում, ընդամենը 4,3 տոկոս։ Բայց դա էլ եղել է անցած տարվա սեպտեմբերի գրեթե 65 տոկոս թանկացման վրա։ Ու այդ երևույթը միայն բաջարեղենին չի վերաբերում։ Այդպես է բազմաթիվ այլ ապրանքների պարագայում։
Ալյուրի գինն անցած տարվա սեպտեմբերին աճել էր 6,7 տոկոսով, այս տարվա սեպտեմբերին՝ ևս 16 տոկոսով։ Անցած տարվա սեպտեմբերին հացը թանկացել էր 9,8 տոկոսով, այս տարվա սեպտեմբերին՝ ևս շուրջ 20 տոկոսով։ Ձկան գնաճն անցած տարվա սեպտեմբերին կազմել էր ավելի քան31 տոկոս, այս տարի ավելացել է ևս 26 տոկոսով։
Այսպիսին է իրավիճակը շատ ապրանքների պարագայում։ Դրանց մի մասը, եթե նույնիսկ այս տարվա ընթացքում ավելի քիչ է թանկացել, շատ ավելի մեծ տեմպերով հասցրել էր թանկանալ արդեն անցած տարի։ Այդ է պատճառը, որ երկու տարվա հանրագումարում ստանում ենք չափազանց բարձր գնաճ և հատկապես այնպիսի ապրանքային շուկաներում, որոնց ազդեցությունը սպառողների վրա առավելապես մեծ է։
Ընդ որում, այդպես է ոչ միայն սննդամթերքի, այլև ոչ պարենային ապրանքների պարագայում։
Ոչ պարենային ապրանքների շուկան, որը նախկինում անհամեմատ թույլ գնաճային դրսևորումներ ուներ, վերջին երկու տարիներին հայտնվել է ոչ պակաս բարձր գնաճային միջավայրում։ Այս տարվա սեպտեմբերին ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 8,1 տոկոս։ 9,9 տոկոս էլ կազմել էր անցած տարի։
Երկու տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքների համախառն գնաճը հասնում է 18 տոկոսի, ինչը պարենային ապրանքների շուկայի ավելի քան 29 տոկոս թանկացումների հետ միասին իր ուղղակի ազդեցությունն է թողնում մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Այսպիսի թանկացումներից հետո կառավարությունը թոշակներն ու նպաստները՝ 3 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով ավելացնելով, փորձում է ցույց տալ, թե սոցիալական խնդիր է լուծում։ Դրանով նույնիսկ գնաճի կեսի-կեսի ազդեցությունը չի ծակվում, ուր մնաց թե՝ առաջին անհրաժեշտության այն ապրանքներինը, որոնց թանկացման տեմպն անհամեմատ ավելի մեծ է։
Շուկան թողել են ինքնահոսի ու կարծում են, թե դրանով գները կինքնակարգավորվեն
Գնաճը Հայաստանում կրկին սկսել է արագանալ։ Մի պահ թվում էր, թե տեմպն ընկնում է, մեկ-երկու ամիս նույնիսկ դանդաղեց, բայց հիմա վերստին ավելանում է։
Օգոստոսին 12-ամսյա գնաճը կազմեց 9,1 տոկոս։ Արդեն սեպտեմբերին դարձավ 9,9 տոկոս։
Գնաճի տեմպն ավելի բարձր է սննդամթերքի շուկայում։ Օգոստոսին այն 12,5 տոկոս էր, սեպտեմբերին հասավ 13,7 տոկոսի։ Սեպտեմբերի 13,7 տոկոսանոց գնաճը տեղի է ունեցել անցած տարվա 15,4 տոկոս գնաճի ֆոնին։
Երկու տարվա կտրվածքով սննդամթերքի շուկան Հայաստանում էապես թանկացել է։ Այս թվերի անգամ պարզ գումարումը ցույց է տալիս, որ այդ ընթացքում սննդամթերքի գնաճը հասնում է 29,1 տոկոսի։ Իսկ եթե հաշվի առնենք, որ այս տարվա գնաճը եղել է նախորդ տարվա 15,4 տոկոսի վրա, ապա թանկացման տեմպն անհամեմատ ավելի բարձր կլինի։
Գնաճը մեղմելու Կենտրոնական բանկի քայլերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս։ Այն գրեթե կրկնակի բարձր է նախատեսված թիրախային ցուցանիշից։
Կանխատեսումները ևս առայժմ լավատեսական չեն։ Կենտրոնական բանկը հույս ունի, որ տարեվերջին այն կլինի 8,5 տոկոսի սահմաններում։
Գնաճի տեմպը թուլացնելու համար վերջին անգամ ԿԲ-ն կրկին գնաց հիմնական տոկոսադրույքի բարձրացման, բայց դրանից հետո էլ թանկացումների տեմպը չի դադարում։
Նույնիսկ դրամի շուրջ 20 տոկոսանոց ամրապնդումը չի կասեցնում գնաճը։ Եթե դա էլ չլիներ, նաև վերաֆինանսավորման տոկոսադրույքի պարբերական բարձրացումները, դժվար չէ պատկերացնել, թե հիմա սպառողները գնաճի ինչպիսի մակարդակի հետ էին բախվել։ Ապրանքային շուկաներում մի տեսակ քաոսային իրավիճակ է, չկա պատշաճ վերահսկողություն։ Պահանջարկը դրսից թելադրված հայտնի գործոններով պայմանավորված ավելացել է, ու դրանից անարգել օգտվում են տնտեսվարողները։ Բարձրացնում են գները, երբեմն՝ գերշահույթներ ստանում, իսկ պետությունը մի կողմ քաշված՝ հետևում է, թե ինչպես է մեր հասարակության աղքատ խավն ամեն օրվա հետ ավելի աղքատանում։
Ոչինչ չի արվում շուկայի սպեկուլյատիվ գնաճը զսպելու համար։ Արդար գնագոյացման համար պատասխանատու պետական կառույցները շատ հաճախ բավարարվում են գների բարձրացումներն արդարացնելով։
Շուկան թողել են ինքնակարգավորման հույսին՝ տնտեսվարողներն էլ ինչ ուզում՝ անում են։ Դրա համար էլ գնաճը չի դադարում, անգամ դրամի այսպիսի արժևորումից ու փողի այդքան թանկացումից հետո։
Այսպիսի բարձր գնաճի պայմաններում 3 հազար դրամով բարձրացրին թոշակն ու նպաստը։ Իսկ թե թանկացումների հետևանքով քանի՞ այդպիսի 3 հազար դրամով է ավելացել թոշակառուի ու նպաստառուի ծախսը, մնաց ստվերում։
Հաջորդ տարվա սկզբից էլ նախատեսում են բարձրացնել նվազագույն աշխատավարձը. 68 հազարից այն կդառնա 75 հազար։ Բայց նույնիսկ այդ 7 հազարը որևէ էական խնդիր չի լուծում նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացիների համար, որոնց թիվը հասնում է մի քանի հարյուր հազարի։
Այսպիսի քայլերով սոցիալական իրավիճակի որևէ բարելավում չի լինելու։ Գնաճի տեմպը մեր երկրում շատ ավելի բարձր է, քան սոցիալական այն մանր-մունր բարձրացումները, որոնք պատրաստվում է անել կառավարությունը։ Եթե իսկապես ուզում են երկրում սոցիալական իրավիճակը փոխել, ապա շատ ավելի կտրուկ քայլեր են անհրաժեշտ։ Առնվազն այնպիսիք, որ գոնե փակեն գնաճի ամբողջ ազդեցությունը։
Նման կտրուկ քայլեր իշխանությունները հակված չեն անել։ Իսկ դա նշանակում է, որ սոցիալական իրավիճակը մեր երկրում առաջիկայում դեռ շարունակելու է վատանալ։ Չնայած վերջին 2 տարում արդեն հասցրել է էապես վատանալ։
Միայն սննդամթերքի գնաճը նախորդ 2 տարում կազմել է ավելի քան 29 տոկոս։ Սա եռակի-քառակի ավելի բարձր է, քան այն սոցիալական միջոցառումները, որոնք արվել են՝ կենսաթոշակների ու նպաստների ավելացման, և պիտի արվեն նվազագույն աշխատավարձի բարձրացման տեսքով։
Այս իրավիճակում աղքատության խորացումն այլընտրանք չունի։ Դա կլինի ոչ միայն այս, այլև հաջորդ տարի։ Չհաշված նախորդ տարվա տխուր պատկերը, որը կտեսնենք արդեն նոյեմբերին հրապարակվող աղքատության վերաբերյալ զեկույցում։
Սոցիալական իրավիճակի վրա գնաճի ազդեցությունը մեր երկրում այդքան արտահայտիչ է հատկապես այն պատճառով, որ ավելի հաճախ թանկանում են քաղաքացիների մեծ մասի սպառողական զամբյուղում էական կշիռ ունեցող ապրանքները։
Վերջին մեկ տարում հացամթերքները և ձավարեղենը Հայաստանում թանկացել է ավելի քան 19 տոկոսով։ Այս տարվա սեպտեմբերին անցած տարվա սեպտեմբերի համեմատ մակարոնեղենի գնաճն անցնում է 31 տոկոսից։ Ալյուրի գինը բարձրացել է շուրջ 16 տոկոսով։ Հացը նույնիսկ ավելի շատ է թանկացել՝ գրեթե 20 տոկոսով։ Բրնձի գնաճը անցնում է 11 տոկոսից։
Նույնը նաև մսամթերքի պարագայում է. տավարի միսը մեկ տարում թանկացել է ավելի քան 22 տոկոսով, ձուկը՝ 26 տոկոսով։ Խոզի մսի շուկայում գնաճ արտաքուստ չկա, բայց անցած տարի այն հասցրել էր թանկանալ 40 տոկոսով, որն ամբողջությամբ պահպանվել, մի բան էլ ավելացել է այս տարի։
Կաթի գնաճը հասնում է՝ 15, պանրինը՝ 24 տոկոսի։
Մրգերի շուկան թանկացել է 21 տոկոսով։
Գների բարձրացման տեմպը համեմատաբար «համեստ» է թվում բանջարեղենի պարագայում, ընդամենը 4,3 տոկոս։ Բայց դա էլ եղել է անցած տարվա սեպտեմբերի գրեթե 65 տոկոս թանկացման վրա։ Ու այդ երևույթը միայն բաջարեղենին չի վերաբերում։ Այդպես է բազմաթիվ այլ ապրանքների պարագայում։
Ալյուրի գինն անցած տարվա սեպտեմբերին աճել էր 6,7 տոկոսով, այս տարվա սեպտեմբերին՝ ևս 16 տոկոսով։ Անցած տարվա սեպտեմբերին հացը թանկացել էր 9,8 տոկոսով, այս տարվա սեպտեմբերին՝ ևս շուրջ 20 տոկոսով։ Ձկան գնաճն անցած տարվա սեպտեմբերին կազմել էր ավելի քան 31 տոկոս, այս տարի ավելացել է ևս 26 տոկոսով։
Այսպիսին է իրավիճակը շատ ապրանքների պարագայում։ Դրանց մի մասը, եթե նույնիսկ այս տարվա ընթացքում ավելի քիչ է թանկացել, շատ ավելի մեծ տեմպերով հասցրել էր թանկանալ արդեն անցած տարի։ Այդ է պատճառը, որ երկու տարվա հանրագումարում ստանում ենք չափազանց բարձր գնաճ և հատկապես այնպիսի ապրանքային շուկաներում, որոնց ազդեցությունը սպառողների վրա առավելապես մեծ է։
Ընդ որում, այդպես է ոչ միայն սննդամթերքի, այլև ոչ պարենային ապրանքների պարագայում։
Ոչ պարենային ապրանքների շուկան, որը նախկինում անհամեմատ թույլ գնաճային դրսևորումներ ուներ, վերջին երկու տարիներին հայտնվել է ոչ պակաս բարձր գնաճային միջավայրում։ Այս տարվա սեպտեմբերին ոչ պարենային ապրանքների գնաճը կազմել է 8,1 տոկոս։ 9,9 տոկոս էլ կազմել էր անցած տարի։
Երկու տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքների համախառն գնաճը հասնում է 18 տոկոսի, ինչը պարենային ապրանքների շուկայի ավելի քան 29 տոկոս թանկացումների հետ միասին իր ուղղակի ազդեցությունն է թողնում մարդկանց սոցիալական վիճակի վրա։ Այսպիսի թանկացումներից հետո կառավարությունը թոշակներն ու նպաստները՝ 3 հազար, իսկ նվազագույն աշխատավարձը 7 հազար դրամով ավելացնելով, փորձում է ցույց տալ, թե սոցիալական խնդիր է լուծում։ Դրանով նույնիսկ գնաճի կեսի-կեսի ազդեցությունը չի ծակվում, ուր մնաց թե՝ առաջին անհրաժեշտության այն ապրանքներինը, որոնց թանկացման տեմպն անհամեմատ ավելի մեծ է։
Հակոբ Քոչարյան
Աղբյուրը՝ 168.am