«ԻՏԱՌ–ՏԱՍՍ» գործակալությունը փոխանցում է, որ Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը հայտարարել է, թե Վենեսուելան աջակցում է Պաղեստինի անկախության ճանաչմանը։
Նա նաև համոզմունք է հայտնել, որ ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի 66–րդ նստաշրջանում Պաղեստինի անկախության ճանաչման հարցը մեծ բանավեճերի տեղիք կտա։
Նշենք, որ Պաղեստինի անկախության ճանաչման պայքարում նրան աջակցում են աշխարհի մի շարք պետություններ։ ՄԱԿ–ի լիիրավ անդամ դառնալու Պաղեստինի իրավունքը պաշտպանում են Անտիգուան և Բարբուդան, Բոլիվիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կուբան, Նիկարագուան, Սենտ–Վիսենտը, Էկվադորը, Բելիզը։
ՄԱԿ–ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 21–ին։ Իսրայելում նախազգուշանում են, որ ՄԱԿ–ում քվերակության ցանկացած արդյունք կհանգեցնի բռնությունների պաղեստինցիների կողմից։
Վենեսուելան ճանաչում է Պաղեստինի անկախությունը