Լրահոս

15.09.2011 15:07


ԱԺ-ում օրինագծերի քննարկմանը ընդամենը մի քանի պատգամավոր է մասնակցել

Այսօր Ազգային ժողովը քննարկել է ««Գյուտերի օգտակար մոդելների և արդյունաբերեկան նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Քննարկմանը  մասնակցել է ընդամենը մի քանի  պատգամավոր`  մոտ երկու տասնյակ:

Հիմնական զեկուցող ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ներկայացնելով նախաձեռնությունը, նշել է, թե օրենքում հստակեցվում է հեղինակի կամ հեղինակների, որպես գյուտերի, օգտակար մոդելների նկատմամբ իրավունքների կրողների իրավունքները:

-Օրենքի ընդունումը կապահովի մտավոր սեփականության բնագավառում ՀՀ օրենսդրությունը եվրոպական օրենսդրության հետ ներդաշնակեցումը, ինչով հնարավորություն կստեղծվի ապահովել գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների իրավական պահպանության արդյունավետությունը,- ասել է Տիգրան Դավթյանը:

Սակավամարդ քննարկումը  շարունակվել  է նաև ««Ծխախոտի արտադրաման համար  հասատատգրված  վճարների մասին» օրենքում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը, որի  հիմնական զեկուցողը  կրկին Տիգրան Դավթյանն է եղել, ով նշել է, որ փոփոխությունները  ավելի շատ  տեխնիկական բնույթ են կրում և ո'չ հարկման, ո'չ մնացած  ընթացակարգերի վրա ազդեցություն չեն ունենալու:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը