Հայաստանի թրքացման քաղաքականությունը իրավական ապահովում է ստանում
Թրքահպատակ օրվա իշխանությունը հետևողականորեն քողազերծում է հայրենազրկման իր ծրագիրը։
Հիմա էլ ձևավորում են ամբողջական իրավական հիմքեր' մեր երկրի տնտեսությունը թուրք-ադրբեջանական տանդեմի կցորդը դարձնելու նպատակով։
ՀՀ քաղաքացիություն են նվիրելու այն օտարերկրացիներին, որոնք 150 հազար ԱՄՆ դոլարի չափով ասենք.
1. շնորհակալ կլինեն օրվա իշխանություններին' նվիրատվություն անելով նրանց շրջապատի հիմնադրամներին, կամ'
2. ներդրում կանեն իշխանական նորելուկ օլիգարխների բիզնեսում, կամ'
3. կգնեն սահմանամերձ այն համայնքների հողերը, որոնք կտոր-կտոր զավթում է թշնամին, կամ'
4. կգնեն այն բնակարաններն ու առանձնատները, որոնք բռնի տեղահանվելուց առաջ հայ մարդը իր ձեռքով չի վառում։
Հիմա կարճ, թե որ երկրների քաղաքացիներն են իրականում փողով առնելու ՀՀ քաղաքացիություն և ինչ իրական նպատակով։
Փաստ է, որ անկախացումից հետո Հայաստանում չկան տնտեսական բավարար նախադրյալներ, իսկ նախորդ չորս տարիներին չկան նաև անվտանգային նվազագույն պայմաններ կայուն զարգացման համար։
Հետևաբար, ֆինանսապես ապահով օտարերկրացու համար չկա նաև տնտեսական առարկայական շահ' ներդրման դիմաց ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։
Նման շահը կարող է լինել բացառապես աշխարհաքաղաքական' տնտեսական փափուկ ուժի միջոցով զավթողական քաղաքականության համատեքստում։
Բնականաբար, Հայաստանի ներկա իրավիճակում փողի դիմաց քաղաքացիություն ստանալու նպատակը որևէ պարագայում չի կարող լինել անհատական և տնտեսական։
Ակնհայտ է. սա առավելապես տնտեսական էքսպանսիայի քաղաքականության նպատակին ծառայող գործիք է, որը պարտադրանքով իրականացնում են ռազմական դոմինանտություն և մեր երկիրը վերջնականապես զավթելու երկարաժամկետ նպատակ ունեցող թշնամիները։
Իսկ օրվա իշխանություններն այս անգամ էլ անվերապահորեն տրամադրում են թշնամու կողմից մեր երկրի տնտեսությունը բռնակցելու լիարժեք հնարավորություն' փողի դիմաց։
Սա հայ ժողովրդի հայրենազրկմանն ուղղված վճարովի ծառայության հերթական օրինակն է, որը պատվիրատուի հետ համաձայնեցված մատուցում է օրվա իշխանական խմբակը։
Ամփոփում. մենք կորցնում ենք ամենաթանկը' սեփական ՀԱՅՐԵՆԻՔԸ։
Փոխարենը' թշնամին քայլ առ քայլ հասնում է իր դարավոր իրագործված նպատակին, իսկ թրքահպատակ իշխանությունը ստանում է փող, նորից փող և շատ փող ...

Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից