Աշխարհ

16.10.2022 12:16


Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ցանկացած ուժերի տեղակայմանը․ ԱԳՆ

Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ցանկացած ուժերի տեղակայմանը․ ԱԳՆ

Կովկասում օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանի երկրների ընդհանուր մտահոգությունն է, և Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է տարածաշրջանում ցանկացած օտարերկրյա ուժերի տեղակայմանը: Հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում։

Տեղեկությունը հայտնում է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ Բայրամովը ևս, անդրադառնալով տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությանը, «պաշտպանել է այդ հարցում Իրանի դիրքորոշումը»։ Նախարարները քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Անդրադառնալով վերջերս կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձություններին՝ Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու անհրաժեշտությունը և այդ մոտեցումը համարել է Իրանի Իսլամական Հանրապետության մշտական քաղաքականությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել մի շարք հարցերի, այդ թվում՝ երկկողմ օրակարգի այլ հրատապ հարցերի շուրջ:

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը