Լրահոս

16.10.2022 08:01


Շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են 2 Mercedes-ը, Hyundai-ն, Kia-ն ու Opel-ը

Շղթայական ավտովթար Երևանում. «Բելաջիո» ռեստորանի մոտ բախվել են 2 Mercedes-ը, Hyundai-ն, Kia-ն ու Opel-ը

Հոկտեմբերի 14-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-ի սահմանում Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Անի Մանուկյանի վարած Hyundai մակնիշի, Վահագն Խաչատրյանի վարած Kia մակնիշի, Կարեն Պապոյանի վարած Opel մակնիշի, Տիգրան Բաղդասրյանի վարած Mercedes մակնիշի և Աշոտ Շահնազարյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, նրանք եղել են սթափ: Վթարի փաստով Պարեկային ծառայության Երևանի գնդում նյութերն են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը