Լրահոս

15.09.2011 14:33


Ւսրայելը տարհանում է իր դեսպանատունը Հորդանանում

Ւսրայելը տարհանում է իր դեսպանատունը Հորդանանում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել են Հորդանանի մայրաքաղաք Ամանում գտնվող Իսրայելի դեսպանատան տարհանման մասին։ Ինչպես հաղորդում է «Հաարեց»–ը, երկրի կառավարությունը մտավախություն ունի, որ  Ամանում կարող են անցկացվել հակաիսրայելական ցույցեր, ինչպես դա եղավ Կահիրեում։

Հորդանանցիների կազմակերպած ցույցի մասին Իսրայելը տեղեկացել է «Facebook» սոցիալական կայքի միջոցով, որի էջերից մեկում ծրագրվել է, որպես «իրադարձություն», սեպտեմբերի 15-ին հակաիսրայելական ցույց անցկացնել։ Ընդ որում, արդեն 3400 մարդ պատասխանել է, թե մասնակցելու է այդ իրադարձությանը։

Այս խորագրի վերջին նյութերը