Աշխարհ

14.10.2022 15:57


Ալիևը փաստացի Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով

Ալիևը փաստացի Հայաստանին սպառնացել է նոր պատերազմով

Ադրբեջանը կատարում է եռակողմ հռչակագրի բոլոր կետերը, այդ թվում՝ ապահովում Հայաստանից դեպի Ղարաբաղ անարգել մուտքը։ Հայաստանը հռչակագրի իր մասը չի կատարում։ Այդ մասին հայտարարել Է Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ գագաթնաժողովում։

«Այսպես՝ Հայաստանն անարգել մուտք չի ապահովում Ադրբեջանի հիմնական հատվածից դեպի Նախիջևան, ինչը նրա իրավական պարտավորությունն է, ինչպես նաև մինչև հիմա հայկական զինված ուժերը դուրս չի բերել ադրբեջանական տարածքից։

Մենք դեռ համբերություն ենք ցուցաբերում, բայց այն նույնպես անսահման չէ։ Եթե 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության այս երկու կարևոր կետերը չկատարվեն, մեզ մոտ ոչ մի այլ ընտրություն չի մնա․ մենք կգործենք ադեկվատ կերպով»,-հայտարարել է Ալիևը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը