Լրահոս

15.09.2011 14:22


Առաջարկվում է արտոնություն տալ «Իրան-Հայաստան» էլեկտրահաղորդման գծի շինարարությանը

ՀՀ կառավարությունը այսօրվա նիստում հավանություն է տվել «Իրան-Հայաստան» 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծի` ՀՀ տարածքով անցնող հատվածի շինարարության աշխատանքի նկատմամբ հարկային և մաքսային վճարների արտոնություն սահմանելու ՀՀ օրենքի նախագծին։ Նկատի է առնվել այն հանգամանքը, որ պայմանագրի համաձայն` պատվիրատուին են թողնված ՀՀ-ում առաջացող հարկերն ու մաքսավճարները, ուստի ծրագրին ՀՀ աջակցությունը կլինի տրամադրվող հարկային և մաքսային արտոնությունը։

Այս խորագրի վերջին նյութերը