Կարծիք

14.10.2022 13:31


Քաղաքական անմեղսունակությո՞ւն, թե՞ նիկոլություն

Քաղաքական անմեղսունակությո՞ւն, թե՞ նիկոլություն

Նիկոլ Փաշինյանն Ալիևից ավելի Ալիև է Արցախի հարցում։ Նա առավոտից երեկո «հիմնավորում» է, որ Արցախը դեռևս 1991-ից է ճանաչվել Ադրբեջանի կազմում։ Այդ վարքագծով Նիկոլն ուզում է արդարացնել իր արածները և սեփական մեղքը բարդել այլոց վրա։

Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը բոլորիս է անհանգստացնում։ Անհանգիստ են, բնականաբար, նաև Արցախում։ Ենթադրաբար այդ անհանգստությունն է եղել պատճառը, որ Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը եկել էր Երևան ու հանդիպել տարբեր շրջանակների հետ։ Նրա հանդիպումները հասկանալի կլինեին, եթե այդ շարքի մեջ չլիներ «Ազգային ժողովրդավարական բևեռ» ինքնահռչակված ուժի, այլ կերպ ասած՝ «Սասնա ծռեր» ահաբեկչական կազմակերպության ղեկավարների հետ հանդիպումը։

Ինչպես հայտնի է, «ծռերը» մոլի հակառուսական դիրքորոշում ունեն։ Նրանք Երևանում հավաքներ են կազմակերպում՝ 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակը ողջունած Ուկրաինայի դրոշներով և Ուկրաինային սատարող կոչերով, դեմ են Արցախի անկախության գաղափարին, ուզում են ռուսական զորքերը դուրս բերել Արցախից ու Հայաստանից, ուզում են, որ Արցախում արևմտյան խաղաղապահներ գան և այլն․․․

Հաշվի առնելով ներկա իրողությունները և արցախահայության գլխին կախված լուրջ վտանգը՝ առնվազն քաղաքականապես անմեղսունակ պետք է լինել Արցախի խորհրդարանի խոսնակի կարգավիճակով արևմտաթուրքական շահերի լոբբինգով զբաղվող խմբակի հետ հանդիպելու համար։

Իսկ եթե Արթուր Թովմասյանը հատուկ է այդպես արել ու ներգրավվել է Նիկոլ Փաշինյանի հակառուսական արշավի մեջ, ապա դա լրիվ այլ խոսակցության թեմա է։

Արեգնազ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը