Հայաստանի արտգործնախարարն ընդունել է Արգենտինայի արտգործնախարարի տեղակալին
Սեպտեմբերի 15-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Արգենտինայի Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալբերտո դե Ալոտոյին, որն Հայաստան է ժամանել միջգերատեսչական խորհրդատվությունների անցկացման նպատակով:
Ողջունելով հյուրին` արտգործնախարար Նալբանդյանը նշեց, որ երկու երկրների փոխհարաբերությունները դրված են ամուր հիմքերի վրա, հաճախակի են բարձր մակարդակի փոխայցելությունները, գոյություն ունի լայն իրավապայմանագրային հենք, միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցություն, տնտեսական ակտիվ փոխգործակցություն: Նախարար Նալբանդյանը հավելեց, որ այսօր ստորագրվելիք վիզային ռեժիմի վերացման մասին համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի համագործակցության համակողմանի զարգացման համար:
Ալբերտո դե Ալոտոն, ընդգծելով, որ իր երկրում ամենաջերմ եւ բարեկամական վերաբերմունքն են տածում Հայաստանի ու հայ ժողովրդի նկատմամբ, ասաց, որ Արգենտինան շարունակելու է Հայաստանի հետ հարաբերությունները խորացնելու քաղաքականությունը:
Զրույցի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն քննարկեցին քաղաքական, տնտեսական, մշակութային երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում կողմերը կարեւորեցին միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առավել սերտ համագործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, անդրադարձավ տարածաշրջանային խնդիրների նկատմամբ Հայաստանի մոտեցումներին:
Հանդիպումից հետո տեղի ունեցավ փաստաթղթերի ստորագրման արարողություն, որի ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Ալբերտո դե Ալոտոն ստորագրեցին “Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Արգենտինյան Հանրապետության Կառավարության միջեւ Սովորական անձնագրերի դեպքում մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին Համաձայնագիրը”, ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցի տնօրեն Վահե Գաբրիելյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ “ՀՀ ԱԳՆ Դիվանագիտական դպրոցի եւ ԱՀ արտաքին գործերի, միջազգային առեւտրի եւ պաշտամունքի նախարարության Ազգային արտաքին ծառայության ինստիտուտի միջեւ փոխգործակցության Համաձայնագիրը” եւ ՀՀ Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը եւ Ալբերտո դե Ալոտոն՝ “2011-2015թթ. Հայաստանի Հանրապետության եւ Արգենտինյան Հանրապետության միջեւ մշակութային համագործակցության մասին ծրագիրը”: