Փորձագետ. «Բազում բացասական երևույթներ զինվորը բանակ է բերում իր քաղաքացիական կյանքից»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, խոսելով բանակի խնդիրների մասին, նշել է, որ զինվորի վարքագիծը ձևավորում է հասարակությունը։ «Բազում բացասական երևույթներ զինվորը բանակ է բերում իր քաղաքացիական կյանքից: Բանակը այն կառույցն է, որտեղ շատ դեպքերում ավելի հաճախ, քան այլ կառույցներում, ապահովված է ներքին թափանցիկությունը, հարկավոր է լուրջ քայլեր ձեռնարկել զինվոր-հասարակություն հարաբերությունների կարգավորման ուղղությամբ»,- ասել է փորձագետը։