Ինչպես տեղեկացրել էինք` սեպտեմբերի 17-ին և 19-ին, Հայաստանի Հանրապետության 20-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսի փորձի կապակցությամբ, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի մի շարք փողոցներում: Հայտնում ենք, որ տեղեկատվության մեջ տեղի է ունեցել ժամերի փոփոխություն. սեպտեմբերի 17-ին, ժամը 14.00-ից 24.00-ն, իսկ սեպտեմբերի 19-ին, ժամը 07.00-ից 14.00-ն, դադարեցվելու է տրանսպորտի շարժը մայրաքաղաքի հետևյալ փողոցներում.
Կորյունի փողոց, Մեսրոպ Մաշտոցի պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտա` Պռոշյան փողոցից մինչև Մոսկովյան փողոցն ընկած հատվածը, Մոսկովյան փողոց, Սարյան փողոց, Ամիրյան փողոց, Հանրապետության հրապարակ, Տիգրան Մեծի պողոտա, Երվանդ Քոչարի փողոց, Ալեք Մանուկյան փողոց, Սայաթ Նովայի պողոտա, Թումանյան փողոց:
Խնդրում ենք բոլոր վարորդներին նշված ժամանակահատվածում նշված վայրերից դուրս բերել կայանված տրանսպորտային միջոցները, այլապես դրանք կտարհանվեն:
Հայցում ենք մայրաքաղաքի բնակիչների և հյուրերի ներողամտությունը պատճառված անհարմարության համար:
Տրանսպորտի շարժը դադարեցվելու է

ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն