ԱԺ-ն քննարկել է «Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը
ՀՀ ԱԺ-ն այսօր քննարկել է «Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» կառավարության առաջարկած օրինսդրական նախաձեռնությունը, ըստ որի պետք է հեշտացվի ազգությամբ հայ, բայց այլ երկրի քաղաքացիների մուտքն ու տեղաշարժը ՀՀ-ում:
ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը քննարկման նշել է, որ օրենսդրական նախաձեռնությունում բացեր կան:
-2010թ.-ին ԱԺ-ն փոփոխություններ կատարեց մաքսային օրենսգրքում, որտեղ Ջավախքի ազգաբնակչությունը կամ որ նույնն է ՀՀ-ի հետ վիզային ռեժիմ չունեցող քաղաքացիները տրանսպորտային միջոցով Հայաստանում կարող են մնալ ոչ ավելի, քան օտարերկրացիների մասին սահմանված օրենքն է` ոչ ավել քան 90 օր: Քանի որ ժամկետային առումով հղում է արվում օտարարեկրացիների մասին օրենքին, ապա կարելի է ենթադրել, որ ջավախքցիները կարող են մեր երկրում մնալ 180 օր, բայց և այնպես դարձյալ կա 180-օրյա սահմանափակում, որը հարուցում է քավախահայերի դժգոհությունը: Ընդհանուր առմամբ այս բոլոր փոփոխությունները օտարերկրացիներին բավարարում է, բայց ես առանձնացնում եմ ջավախահայությանը, քանի որ նրանք շատ են սահմանակից մեզ` և ավելի շատ առիթ ունեն Հայաստանում երկար մնալու և այս սահամանափակումները խոչընդոտում են հայրենիքում մնալուն,-ասել է նա:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն էլ նշել է, թե «Օտարերկրացիների մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծում հակասություն կա:
-Ստացվում է, որ առանց մուտքի վիզայի այդպիսի արտոնություն ունեցող երկրի քաղաքացիները գտնվում են ավելի վատ վիճակում, քան թե մուտքի վիզա ունեցողները: Որպեսզի այս հակասությունը վերանա, իսկ մյուս կողմից վերանան հատկապես ջավախահայերի ազատ տեղաշարժվելու իրավունքի իրացման հարցը, մենք առաջարկում ենք այս օրինագծի հետ կապված ունենք առաջարկություն, որ ժամկետի սահմանման մասին նորմում, ըստ որի քաղաքացին ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 90 օր մեկ տարվա ընթացում, ավելացվի, անընդմեջ բառը: Չկպնելով օրերի քանակին, իսկ եթե կառավարությունը ընդառաջի օրերի ավելացմանը` առվել ևս լավ կլին, բայց անպայման մենք համարում ենք, որ անընդմեջ բառը ֆիքսվի և այս դեպքում կարևոր չէ մեկ տարվա մեջ է թե ոչ,-ասել է նա:
Օրենսդրական նախաձեռնությունը ներկյացնող ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանն էլ նշել է, թե այս նախաձեռնությամբ բարելավվում է ազգությամբ հայ օտարերկրացիների վիճակը և ինքն առաջարկում է նախաձեռնությունն ընդունել առաջին ընթերցմամբ:
-Ես չեմ կարծում, որ դժվարություններ են առաջանում ջավախահայության հետ կապված: Պարո’ն Միանասյան, ես կարծում եմ, որ Ձեր առաջարկը կարող էր ընդունվել այն դեպքում, եթե ավելի փոքր ժամկետ լիներ, այլ ոչ թե 180 օր: Անընդմեջության սկզբունքն այստեղ չի աշխատում: Այսինքն ժամեկտ շատ մեծ է,-ասել է նա:

7or.am