Աշխարհ

13.10.2022 14:18


Ադրբեջանը կստեղծի Հայաստանի հետ սահմանազատման պետական ​​հանձնաժողովի քարտուղարություն

Ադրբեջանը կստեղծի Հայաստանի հետ սահմանազատման պետական ​​հանձնաժողովի քարտուղարություն

Ադրբեջանի նախարարների կաբինետի որոշմամբ ստեղծվել է Պետական սահմանի սահմանազատման քարտուղարություն՝ բաղկացած հաստիքային միավորից։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները:

Ըստ որոշման՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները կազմակերպելու նպատակով ստեղծվում է հանձնաժողովի քարտուղարություն, որոշվել են դրա գործունեության ուղղությունները։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մայիսի 23-ին հրամանագրեր են ստորագրել սահմանների սահմանազատման և անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու մասին։ Մայիսի 24-ին կայացել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի առաջին նիստը, ամռանը կայացել է երկրորդը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը