«Հայաստան–Արցախ–Սփյուռք» համահայկական կազմակերպությունը, «Բիզնես Էյ Էմ» տեղեկատվական կենտրոնը և «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնն այս տարվա նոյեմբերի 7–ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իրականացնում են «Տարվա լավագույն ապրանքանիշ» համաժողովրդական քվեարկությամբ ազգային մրցանակաբաշխությունը, որը զուգորդվելու է շքեղ համերգային շոու–ծրագրով։
Նախագիծը նպատակ է հետապնդում ամրապնդել արտադրող–սպառող հետադարձ կապը, կարևորել սպառողի դերը մասնավոր հատվածի և հանրային ծառայություններ մատուցողների առաջխաղացման գործում։
Հատկապես նախընտրական շրջանում քաղաքական դաշտի վերաբերյալ սոցհարցումներում մասնագիտացած «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը լրագրողներին հայտնեց, որ անվանակոչման մասնակիցները պետք է ունենան կորպորատիվ պատասխանատվություն և սոցիալական փաթեթ։ Ժողովրդի կողմից հավանության արժանացած մասնակիցներից էլ ամեն անվանակարգում կընտրվի լավագույնը։
«Հայաստան–Արցախ–Սփյուռք» համահայկական կազմակերպության նախագահ Աստղիկ Խաչատրյանն էլ նշեց, որ չնայած նման մրցանակաբաշխությունը կազմակերպվում է առաջին անգամ, այն այսուհետև կրելու է ամենամյա բնույթ։
Ադիբեկյանն անցել է նոր տիպի սոցհարցումների

7or.am