Կառավարությունից բոթերի և դավադրությունների պակաս չկա։
նիկոլաբարո, թիկունքից հարվածելով և փաստի առաջ կանգնեցնելով, կառավարությունը շարունակում է տարածքներ տալ։ Այս անգամ հոգևոր տարածքներ։ Ոչինչ պատահական չէ․ ազգին մինչև վերջ սննկացնելու և ամբոխացնելու համար հարկավոր է հարվածել նրա ինքնության հենարաններին․ բանակը, կրթությունն ու մշակույթը այդ շարքում կարևորագույններն են։
Հոգևոր Հայաստանի նկատմամբ ծրագրային արշավանքը սկսվել է չորս տարի առաջ․ կազմաքանդել և ապաոգեղենացնել Հայաստանը․ ունենալ երջանիկ սպառողների համակեցագոյակցություն՝ պարտության և ստորացված արժանապատվության հետ հաշտ ․․․
Ի դեպ, ցավոք, նրանց դեռ հաջողվում է․ ապացույցն այսօր ՊՆ-ի մոտ իր գերի ընկած որդու մեղքը Սերժի ու Քոչարյանի վրա գցող ծնողն է։ Իսկ մանկուրտները շատ են, խոստովանենք՝ ցավոք շատ են․․․
Բրյուսովն այսօր ոտքի էր կանգնել՝ պաշտպանվելու Ֆիզկուլտ ինստիտուտի հետ միավորվելու տխմար և քանդիչ հեռանկարից։
Իհարկե, չարացած չեմ այն դասախոսներից և ուսանողներից, որոնք «քաղաքականությամբ չէին զբաղվում», հրապարակ չէին գալիս կամ՝ շառից ու փորձանքից հեռու, նիկոլի դեմ նամակներ չէին ստորագրում, բայց դասամիջոցներին կանգնեցնում էին ու դրանից ազատվելու խրոխտ խորհուրդներ տալիս․․․ Նրանք "չզբաղվել քաղաքականությամբ", բայց քաղաքականությունը "զբաղվել նրանցով"․․․
Իսկ ես իմ պարտքն ու համոզումն եմ կատարում։ Այսօր նամակ եմ ուղարկել ԿԳՄՍ նախարար Դումանյանին՝ պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին։
ա/ Որքանո՞վ է հավաստի Վ. Բրյուսովի անվ․ պետական համալսարանի միավորման կամ օպտիմալացման կառավարության նախագիծը։
բ/Եթե՝ այո, ապա խնդրում եմ փոխանցել, թե ի՞նչ ընթացակարգով է քննվել և ընդունվել տվյալ որոշումը։
գ/ Ինչո՞ւ է նման գործընթացն իրականացվում գաղտնիության պայմաններում՝ առանց շահառուների/ավելի քան 4000 ուսանողներ/ հետ բաց և թափանցիկ քննարկման։
դ/Խնդրում եմ փոխացել նաև, այն հիմնավորումները, ուսումնասիրությունները, աշխատաշուկայի ուսումնասիրությունները, պետության կարիքների հաշվառումն ու կրթական և կառավարչական նպատակադրումները, որոնք ընկած են սույն ծրագրի հիմքում։
Հիմա էլ հոգևոր տարածքների հերթն է

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից