Լրահոս

15.09.2011 12:22


Գյումրիում ինկասացիայի վարորդը 100.000 դոլար է գողացել

Գյումրիում ինկասացիայի վարորդը 100.000 դոլար է գողացել

Ոստիկանությունից հայտնում են, որ սեպտեմբերի 14-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Գյումրիի բաժին է դիմել «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի ինկասացիայի պետը և հայտնել, որ սեպտեմբերի 13-ին Երևան քաղաքի «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ «Զեյթուն» մասնաճյուղից ստացել է ութ պարկ գումար, որը տեղափոխել է Գյումրի և տեղավորել իր վարձակալած «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ Գյումրիի մասնաճյուղի բունկերում, փակել բանալիով և կնքել, այնուհետև, սեպտեմբերի 14-ին, ժամը 15.00-ին, բունկերը բացելուց հետո, գումարները բաժանելու ժամանակ նկատել է, որ պակասում է մեկ պարկ, որի մեջ եղել է 100.000 դոլար:

Բունկերը բացելու ժամանակ մուտքի դռան փականը վնասված չի եղել, կնիքը խախտված չի եղել, դռան վրա մեխանիկական վնասվածքի հետքեր չեն հայտնաբերվել և ըստ նրա հայտարարության` նշված գումարը անհայտ անձը իրեն անհայտ պայմաններում գողացել է:

Պարզվել է, որ գողությունը կատարել է նշված ինկասացիայի վարորդը՝ 25-ամյա Հայկ Չերնամորյանը:

Գողոնն առգրավված է:

Հայկ Չերնամորյանը ձերբակալված է:

Կատարվում է նախաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը