Հալեպում բախումներ են տեղի ունեցել թուրքամետ զինյալների միջև
Սիրիայի Հալեպ նահանգում կատաղի բախումներ են տեղի ունեցել: Տեղեկությունը հայտնում է al-Mayadeen հեռուստաալիքը:
«Թուրքամետ խմբավորումների միջև կատաղի բախումներ են սկսվել Հալեպի նահանգում»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բախումները տեղի են ունեցել նահանգի միանգամից մի քանի բնակավայրերում, սակայն հիմնական ուժերը կենտրոնացած են Էլ Բաբ և Աֆրին քաղաքներում:
Հիշեցնենք` Սիրիայի հյուսիս-արևմուտքում 2017-ին ստեղծվել է դեէսկալացիայի գոտի։ 2020 թվականի մարտի 6-ից այնտեղ հրադադարի ռեժիմ է գործում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածություններից հետո, սակայն ահաբեկիչները պարբերաբար խախտում են հրադադարը ։ Թուրքիան Սիրիայի հյուսիսային շրջաններում 2017 թվականից երեք ռազմական գործողություն է իրականացրել։ Ստեղծվել է անվտանգության բուֆերային գոտի Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև՝ Հալեպից դեպի հյուսիս, օկուպացվել է Աֆրինը, հսկողության տակ են վերցվել Եփրատ գետից դեպի արևելք ընկած սահմանային շրջանները։
Հալեպում բախումներ են տեղի ունեցել թուրքամետ զինյալների միջև