Լրահոս

15.09.2011 12:12


Հարսին ծեծի է ենթարկել

Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում  էր ստացվել, որ գլխի վնասվածքով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 28-ամյա մի կին:
Կինը ոստիկաններին հայտնել էր, որ վնասվածքն ստացել է անասնագոմում, կովի հարվածի հետևանքով:
Պարզվել է, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 20.00-ի սահմաններում, տան բակում, վիճաբանության ժամանակ, հարսին ծեծի է ենթարկել սկեսրայրը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը