Քաղաքական

12.10.2022 14:36


Բաքուն Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը. Բայրամով

Բաքուն Երևանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը. Բայրամով

Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի ընդլայնված տարրերը և այժմ պատասխան է սպասում Հայաստանից։ Այս մասին Բիշքեկում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանը շահագրգռված է Հայաստանի հետ բանակցություններում առաջընթացով, մասնավորապես, խաղաղ պայմանագրի կնքմամբ, հաղորդակցությունների բացմամբ և սահմանի սահմանազատմամբ»,-ընդգծել է Բայրամովը։

Հիշեցնենք՝ Բրյուսելում հոկտեմբերին նախատեսվում է անցկացնել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման հանձնաժողովի երրորդ նիստը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը