Այսօր հայության առաջ վերստին դրված է սպառնագին հարցը. «ո՞ւր ենք գնում»: Իսկ մենք չգիտենք՝ ո՞ւր ենք գնում, քանզի չենք ճշտել, թե «ինչ ենք ուզում»:
Մեր նախնիներն ասում և պատգամում էին, որ մենք ուզում ենք մի երկիր-Հայաստան՝ իր բնական սահմաններով, ուր Հայն ապրի ինքնիշխան և իր բարոյականին համապատասխան: Նրանք ավանդում էին նաև, որ դրա համար հարկ է մշտապես պայքարել և կյանքի մարտադաշտ հասցնել պայքարի՛ սերունդ: Այնինչ, մեր ժամանակների ընտրանին չի ավետում իր ժողովրդին, թե որն է հայ մարդու կյանքի իմաստը, ինչու պիտի հա՛յ մնալ, ապրել Հայրենիքո՛ւմ, դրա համար մեռնե՛լ, զոհաբերե՛լ հանուն սերունդների, կամ՝ ի՞նչ ասել է՝ լինել լա՛վ հայ, լա՛վ քաղաքացի … Սրանք կենսական հարցադրումներ են, որոնց պատասխանները պետք է փնտրել հոգևոր-բարոյական արժեքների հարթության մեջ, և այդ պատասխանները, առաջին հերթին, պետք է ակնկալել ազգային ընտրանուց (դա իր կոչումն է): Այդ պատասխաններն են կանխորոշելու մեր անելիքը, իմաստավորելու մեր պատմական ընթացքը:
Մեզանում դեռ չի գիտակցված, որ ամեն մի բարեփոխում սկսվում է մարդուց՝ նրա հոգեբարոյական կերպարի ձևավորումից: Քանզի, եթե մարդու՝ իբրև հայի և Հայաստանի քաղաքացու համար չեն սահմանված բարոյական արժեքների համակարգ և դրանից բխող վարքի կանոններ, ու այդ ամենը չի հասցված նրա սրտին և ուղեղին, անընդհատ պիտի գանգատվենք օրենքների չգոյությունից, դրանց անկատարությունից, տնտեսական ոչ ճիշտ քաղաքականությունից, դատական համակարգից, աշխարհագրական դիրքից, ճակատագրից…
Իսկ մեր փոխարեն՝ այդ բացերը յուրովի լրացնում են օտարները: Նրանք «ժողովրդավարական» պետության, «ապագաղափարական» հասարակության և «ազատ» մարդու իրե՛նց արժեքներն են մեզ պարտադրում: Արդյունքում՝ այսօր մեր «ընտրանու» հիմնական մասը մտածում է ոչ հայորեն՝ դրսից պարտադրված կարծրատիպերով: Տոտալ քարոզչության և մանիպուլյացիայի հետևանքով հայ մարդը դառնում է ազգային դիմադրողականությունից զուրկ «տնտեսական» էակ, կենսաբանական ռոբոտ, որով և՝ կառավարելի օտարի համար այս առումով, 2018-ի «գունավոր» հեղաշրջումը ևս բացառություն չէ: Ու այս ընթացքով ստացվելու է այնպես, որ շատ շուտով «ընտանիք», «բարոյականություն», «ավանդույթ», «ազգ», «հայրենիք» և նմանօրինակ` հոգևոր բովանդակությամբ հասկացությունները որակվելու են` իբրև «հետադիմական», իսկ աղանդավորներն ու միասեռականները, պացիֆիստներն ու դասալիքները, օտարամոլներն ու գրանտակերները ձևավորելու են մեր հասարակության «վերնախավը»: Այս մտավախությունը, ցավոք, հիմնավորվում է նաև Հայաստանի ներկա վարիչների վտանգավոր աշխարհայացքով ու քաղաքական անկարողության բացահայտ դրսևորումներով:
Հ.Գ.Սեփական արժեհամակարգի և գաղափարախոսության առաջադրումը դարձել է հրամայական: Աշխարհն ինքը նոր արժեքների, նոր գաղափարների երկունքի շեմին է. մարդու իրավունքներն ու անհատի ազատությունը, ազատ շուկան և քաղաքացիական հասարակությունը վերիմաստավորման անհրաժեշտություն են զգում: Կա՛մ մենք կհասկանանք դրա անխուսափելիությունը և կստեղծենք գաղափարախոսական մեր զենքը, կա՛մ ստիպված կլինենք, հերթական անգամ, կուրորեն ընդունելու օտարի պարտադրածը: Հասկանո՞ւմ է այս ամենը Հայաստանի ընթացիկ իշխանությունը: Ակնհայտորեն, ո՛չ, և դա ունի իր խորքային պատճառները: Մուշեղ Լալայան
Կա՛մ մենք կհասկանանք, կա՛մ ստիպված կլինենք...

Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից