Փաշինյանը Ռուսաստանին հետևողականորեն դարձնում է թշնամի, իսկ հետևանքներն իր մաշկի վրա զգալու է Հայաստանի ողջ բնակչությունը
Պարզվեց, որ Նիկոլ Փաշինյանը Փարիզում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին առաջարկել էր, որ ԵՄ-ն ոչ թե քաղաքացիական, այլ զինվորական դիտորդներ ուղարկի հայ-ադրբեջանական սահման: Հենց դրա համար, Մակրոնը Փաշինյանի առաջարկը անվանեց «խիզախ քայլ»:
Թե ինչ է դա նշանակում, միգուցե չհասկանա Հայաստանի շարքային քաղաքացին, սակայն փորձագետներն ու քաղաքական վերնախավի ներկայացուցիչները պետք է որ հասկանան, թե ինչ հետևանհքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար:
Հասկանալի է, որ զինված դիտորդների գաղափարին դեմ էին լինելու ոչ միայն Ռուսաստանը, այլև Իրանը: Այսինքն այն երկրները, որոնք այսօր զսպում են թուրք-ադրբեջանական տանդեմի ախորժակը:
Այն, որ ԵՄ-ն ուղարկում է բացառապես քաղաքացիական դիտորդներ, միայն այն պատճառով է, որ զինվորական դիտորդների առաջարկին դեմ է եղել Ադրբեջանը:
Այսինքն ստացվում է, որ Ադրբեջանն է կանխում Հայաստանի այն ցանկությունը, որին դեմ են Իրանն ու Ռուսաստանը:
Նման հակապետական, հակահայկական արտաքին քաղաքականություն դժվար էր պատկերացնել:
Փաստացի, Փաշինյանն իր քայլերով ամեն կերպ փորձում է համոզել Մոսկվային և Թեհրանին, որ Հայաստանը իրենց համար անվստահելի գործընկեր է:
Պարզ է, որ Փաշինյանի հակապետական բնույթի քաղաքականության համար պատասխանատվություն է կրելու Հայաստանը: Դրա արդյունքում Ադրբեջանն էլ ավելի է լկտիանում և սահմանին էլ ավելի շատ հայ զինվոր է զոհվում:
Երկրում որդեկորույս մայրերի քանակն է շատանում՝ բացառապես մեկ մարդու պատճառով:
Իսկ ո՞րն է նրա նման քաղաքականության իրական պատճառը: Ինչո՞ւ է նա վարում հետևողականորեն այդ աստիճանի հակապետական քաղաքականություն: Ի՞նչ օգուտ պիտի տան Հայաստանին այդ քառասուն քաղաքացիական ԵՄ-ի դիտորդները: Պարզապես Թեհրանում և Մոսկվայում կրկին արձանագրելու են, որ Ադրբեջանն իրենց համար ավելի կանխատեսելի երկիր է, քան Հայաստանը:
Քանի՞ անմեղ երեխա պիտի զոհվի սահմանում, որ մարդիկ հասկանան, որ այս ամենի ողբերգության հիմնական աղբյուրը Փաշինյանի կողմից վարած այս քաղաքականությունն է:
Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ է նա կատարում այդ քայլերը, կխոսենք մեկ ուրիշ անգամ:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am