Լրահոս

15.09.2011 12:02


ՌԱՀՀԿ սեմինար-դասընթացների մեկնարկը տրված է

Սեպտեմբերի 16-ից Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) երիտասարդական դպրոցի ծրագրի շրջանակներում մեկնարկում է «Հայաստանում քաղաքացիական հասարակության կայացման եւ սահմանադրական պետության ձեւավորման հիմնախնդիրները. նոր մարտահրավերներ» խորագրով սեմինար-դասընթացների շարքը: Ընդհանուր առմամբ` կանցկացվի տասներկու սեմինար-դասընթաց` շաբաթը մեկ անգամ հաճախականությամբ:

Դասընթացներին մասնակցելու համար հայտ ներկայացրած դիմորդներից ընտրվել է քսանհինգ երիտասարդ: Դասընթացներին կարող են ներկա գտնվել նաեւ ոլորտով հետաքրքրվող անձինք` ազատ ունկնդրի կարգավիճակով:

Այս խորագրի վերջին նյութերը