Վաշինգտոնը կուսումնասիրի՞ ոչնչացված ադրբեջանական անօդաչու թռչող սարքի հետ կապված օրինախախտումները
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, սեպտեմբերի 12–ին ԼՂՀ Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի մերձակայքում ոչնչացվել է ադրբեջանական անօդաչու թռչող սարք։
«Asbarez.com» կայքը հայտնում է, որ Ամերիկայի հայ դատի հանձնախումբն ԱՄՆ պետքարտուղարությանը կոչ է արել ուսումնասիրել՝ արդյոք տեսանյութում առկա ապացույցը բավարա՞ր է, որպեսզի ԱՄՆ–ը հետաքննություն սկսի օրենքների հնարավոր խախտումների առնչությամբ։
Հայ դատի հանձնախումբը համապատասխան խնդրանքով դիմել է պետքարտուղար Հիլարի Քլինթոնին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ տեսանյութում երևում է սարքի բաղադրամասերն արտադրող ընկերության նշանը։ Խոսքը կանադական «NovAtel» ընկերության մասին է, որը գրասենյակներ ունի նաև ԱՄՆ–ում։
–Հարգելի՛ պետքարտուղար Քլինթոն, Ձեզ եմ գրում՝ պաշտոնապես խնդրելով, որ Պետքարտուղարությունն ուսումնասիրի, թե ադրբեջանական անօդաչու սարքի ոչնչացման տեսանյութում առկա ապացույցը բավարա՞ր է արդյոք զենք-զինամթերքի վաճառքն ու օգտագործումը կարգավորող օրենքների խախտման դեպքերի առնչությամբ հետաքննություն սկսել։ «Novatel» ընկերությունը, որը գործում է Կանադայում, գրասենյակ ունի նաև ԱՄՆ–ում՝ Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում,–գրել է հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը։
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի ղեկավարությունը մշտապես սպառնում է օգտագործել իր զինապահեստը Հայաստանի և ԼՂՀ–ի դեմ պատերազմը վերսկսելու համար։