Աշխարհ

11.10.2022 16:09


ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

ՌԴ ԶՈւ-ն շարունակել է զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի օբյեկտներին. ՌԴ ՊՆ

ՌԴ զինված ուժերն այսօր շարունակել են բարձր ճշգրտությամբ զանգվածային հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին ու էներգետիկայի համակարգին, բոլոր թիրախները խոցված են։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունում:

«Ոչնչացվել են Դնեպրոպետրովսկի շրջանի Դնեպրոպետրովսկ և Պավլոգրադ քաղաքների շրջաններում ուկրաինական ռազմական տեխնիկայի համար վառելիքի պահպանման երկու բազաներ, զինամթերքի ու հրթիռահրետանային սպառազինության հինգ պահեստները, այդ թվում Նիկոլաև քաղաքի շրջանում, «Պրիմորյե» զինված ուժերի զորքերի միացյալ խմբավորման պահեստը: Դոնեցկի Պրեդտեչինո բնակավայրի շրջանում ոչնչացվել է ամերիկյան HIMARS համազարկային կրակի համակարգերի ռեակտիվ արկերով զինամթերքի պահեստը»,-նշված է անփոփագրում:

Հաղորդվում է, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը Դնեպրոպետրովսկի շրջանում ուկրաինական Մի-24 ուղղաթիռ են խոցել: Բացի այդ, անցած օրվա ընթացքում օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան, հրթիռային զորքերը և հրետանին խոցել են ուկրաինական բանակի 66-րդ մեքենայացված բրիգադի կառավարման կետը ԴԺՀ-ի Նովոյե բնակավայրի շրջանում, ինչպես նաև 46 հրետանային ստորաբաժանումներ կրակային դիրքերում, կենդանի ուժ ու ռազմական տեխնիկա` 156 շրջաններում:

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 229-րդ օրը։

Աղբյուրը` armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը