Աշխարհ

11.10.2022 13:37


Բաքուն ու Երևանը համայնության են եկել. Չավուշօղլու

Բաքուն ու Երևանը համայնության են եկել. Չավուշօղլու

Ադրբեջանը և Հայաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել խաղաղության պայմանագրի սկզբունքային կետերի շուրջ, մնում է իրականացնել դրանք։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Ըստ սկզբունքային կետերի (դրանք հինգն են)՝ ձեռք է բերվել պայմանավորվածություն։ Այստեղ են մտնում միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, սահմանազատումը և այլն։ Մնում է միայն իրականացնել դրանք»,-ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքի հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Երևանի հետ Անկարայի հարաբերությունների կարգավորման գործընթացը և Բաքվի և Երևանի բանակցությունները խաղաղության պայմանագրի վերաբերյալ չեն կարող միմյանցից անկախ ընթանալ։

«Մենք քանիցս ասել ենք այս մասին»,-ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Հաղորդավարի հարցին, թե արդյոք դա Թուրքիայի «կարմիր գիծն» է, Չավուշօղլուն հաստատական պատասխան է տվել։

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը նաև ավելացրել է, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում դրական ընթացք է ունեցել։ Ընդ որում՝ Չավուշօղլուն նշել է, որ պաշտոնական Երևանի վրա ճնշում է գործադրվում ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։

Աղբյուրը` news.am

Այս խորագրի վերջին նյութերը