Ռուսաստանն Իրանում 44 միլիարդ դոլար կներդնի՝ գազատարի կառուցման և հանքավայրերի զարգացման համար․ «Коммерсант»
Ռուսաստանն Իրանում 44 միլիարդ դոլար կներդնի՝ գազատարի կառուցման և հանքավայրերի զարգացման համար, գրում է «Коммерсант»-ը։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։
«Ռուսաստանի հետ ստորագրել ենք 4 միլիարդ դոլարի փոխըմբռնման հուշագիր՝ հանքավայրերի զարգացման համար, ինչպես նաև 40 միլիարդ դոլարի գործարք՝ գազատարների և հեղուկացված բնական գազի արդյունահանման կայանքների կառուցման համար»,-ասել է նա։
Սեպտեմբերին Fars գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի նավթի նախարարության զեկույցը, հայտնել է, որ Իրանի ազգային նավթային ընկերությունը «Գազպրոմ»-ից օրական 9 միլիոն խմ գազ կգնի։ Գազը կմատակարարվի Ադրբեջանի տարածքով։
Բացի այդ, Իրանը նախատեսում է ստանալ օրական 6 միլիոն խմ գազ՝ այլ երկրներ սվոպային մատակարարումների համար։

Աղբյուրը՝ news.am