Աշխարհ

10.10.2022 14:42


Կիևի ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնել պարզապես անհնար է․ Պուտին (տեսանյութ)

Կիևի ռեժիմի հանցագործությունները անպատասխան թողնել պարզապես անհնար է․ Պուտին (տեսանյութ)

Ղրիմի կամրջի վրա ահաբեկչությունն ուղղված է քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացմանը։ Այդ մասին այսօր իր ուղերձում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Կիևի ռեժիմն իր գործողություններով հավասարվել է ահաբեկիչների մակարդակին։ Անհնար է անպատասխան թողնել Կիևի ռեժիմի հանցագործությունները։

Այսօր առավոտյան ՌԴ պաշտպանության նախարարության առաջարկով և ԳՇ ծրագրով՝ զանգվածային հարված է հասցվել Ուկրաինական ենթակառուցվածքի օբյեկտներին ՝ էներգետիկ ենթակառուցվածքին, ռազմական կառավարմանը և կապին։

Կիևի կողմից նոր դիվերսիաների փորձերի դեպքում Ռուսաստանը հետագայում ևս կոշտ և սիմետրիկ պատասխան կտա»,-ընդգծել է ՌԴ նախագահը։

ՌԴ նախագահը նաև պատմել է ուկրաինական իշխանությունների փորձերի մասին՝ պայթեցնել «Թուրքական հոսք» գազատրանսպորտային համակարգի հատվածներից մեկը։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը