Լրահոս

15.09.2011 10:28


«ՀՀԿ-ական անկախության մասին»

Վերջին  օրերին, ժամանակակից  ՀՀԿ-ականնները  հաղթական  դասախոսություններ  են  կարդում  մեր  երկրի անկախության մասին, խուսանավելով  հիշատակել  իրենց  իրական  դրսևորումներն  այդ  ուղղությամբ, որոնցից  ամենահիշարժանը, թերևս, ՀՀԿ-ական  շնորհակալական  խոսքն  է  ՌԴ  Նախագահին՝

“Мы всегда ощущали вашу помощь в предвыборном процессе... Буду честен: мы никогда  раньше не ощущали такого  однозначного  подхода”.

24.03.08թ.  ՀՀԿ  առաջնորդ

Այսինքն, ՀՀԿ-ականներն, անթաքույց, խախտում  են  մրցակցային քաղաքական մշակույթի  նորմերը՝ նպատակները ստորադասելով միջոցներից, այն  է՝ ընտրություն չեն դնում միջոցների միջև և հաղթում են միայն հաղթելու համար: Սակայն, ակնհայտ  է, որ նման  ձևի  մրցությունը, քաղաքական այս մրցակցությունը չի կարող երկիրը մղել դեպի լավագույն ուղի:

Թերևս, այդ  գիտակցությամբ, որպես  հիշեցում, սույն  հաղորդագրությունը  ուղարկում  ենք    ՀՀԿ  ղեկավարությանը...գուցե, ինքնաքննադատվեն,  նաև:

«ՄԻ-96» լրատվություն

Այս խորագրի վերջին նյութերը