Լրահոս

10.10.2022 12:21


Արարատի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 31-ամյա վարոդի Volkswagen Vento-ին

Արարատի մարզում 29-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է 31-ամյա վարոդի Volkswagen Vento-ին

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում բախվել են 31-ամյա Վիրաբ Ստեփանյանի վարած Volkswagen Vento և 29-ամյա Գևորգ Բաբայանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար՝ տուժածներ չկան։

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության նրանք եղել են սթափ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով դեպի Երասխ ընթանալիս, բախվել է Volkswagen-ին։

Այս խորագրի վերջին նյութերը