Պատերազմի շեմին կանգնած Հայաստանում 3.7 միլիարդ դրամ են հատկացրել պարեկներին
Պատերազմի շեմին կանգնած Հայաստանում Կառավարությունը միլիարդներ է հատկացնում մե՛կ փողոցների ասֆալտապատմանն ու լուսավորության ցանցի անցկացմանը, մե՛կ Ոստիկանությանը, որին այս անգամ հատկացվել է 3 միլիարդ 609 միլիոն դրամ։
Ուշագրավ է, որ այս գումարն ի սկզբանե նախատեսված է եղել պետական պարտքի մարման համար, բայց, քանի որ պարեկային ծառայությունը պետության համար ստրատեգիական խնդիր է լուծում, այն առավել կարևոր է՝ ինչպես պետական պարտքի մարումից, այնպես էլ՝ սահմանին կանգնած զինվորի համար դիրքեր կահավորելուց, ուստի միլիարդները հատկացվել են ըստ Կառավարության առաջնահերթության՝ պարեկային ծառայությանը, որպեսզի այդ ծառայությունը հագեցված լինի անհրաժեշտ միջոցներով և ոչ միայն:
Եվ այսպես. «Պետական պարտքի կառավարում» ծրագրից Կառավարության որոշմամբ 3,609,846.8 հազար դրամ է ուղղվել ոստիկանության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր պարեկային ծառայության գործարկման համար։
Այդ գումարից կապի ծառայությունների համար կհատկացվի 9,3 մլն դրամ:
175 տրանսպորտային միջոցների «ԱՊՊԱ» -ի համար՝ 9,6 մլն դրամ:
Ռադիոծածկույթ ապահովելու նպատակով վերահաղորդիչ կայաններ տեղադրելու համար՝ 24.0 մլն դրամ:
Ներքին գործուղումներ՝ 75,0 մլն դրամ:
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ՝ 134.1 մլն դրամ գումարով՝ պարեկային ավտոմեքենաների գունագրաֆիկ ձևավորման և արտաքին լուսավորության սարքերի տեղադրման և այլ էլեկտրամոնտաժային աշխատանքների կատարման նպատակով:
Ռադիոցանցի սարքեր-սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է 1,122.0 մլն դրամ:
Մասնագիտական ծառայությունների հատկացումները նախատեսվում է ավելացնել 111,9 մլն դրամ գումարով:
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում՝ 242.4 մլն դրամ:
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում՝ 93.1մլն դրամով, որից 80.0 մլն դրամը՝ պարեկային մեքենաների ընթացիկ նորոգման նպատակով, բայց պարեկային ծառայության ծախսերն այսքանով չեն ավարտվում։
Մինչդեռ, հատկապես Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ոչ թե պետք էր նոր պարեկային ծառայություն՝ իր ավտոմեքենաներով ու ռադիոցանցերով, այլ սահմանային դիրքերը պահող զինվորին աջակցություն ու նրա ապահով ծառայության անհրաժեշտ միջոցներ:
Պատերազմի շեմին կանգնած Հայաստանում 3.7 միլիարդ դրամ են հատկացրել պարեկներին
Պատերազմի շեմին կանգնած Հայաստանում Կառավարությունը միլիարդներ է հատկացնում մե՛կ փողոցների ասֆալտապատմանն ու լուսավորության ցանցի անցկացմանը, մե՛կ Ոստիկանությանը, որին այս անգամ հատկացվել է 3 միլիարդ 609 միլիոն դրամ։
Ուշագրավ է, որ այս գումարն ի սկզբանե նախատեսված է եղել պետական պարտքի մարման համար, բայց, քանի որ պարեկային ծառայությունը պետության համար ստրատեգիական խնդիր է լուծում, այն առավել կարևոր է՝ ինչպես պետական պարտքի մարումից, այնպես էլ՝ սահմանին կանգնած զինվորի համար դիրքեր կահավորելուց, ուստի միլիարդները հատկացվել են ըստ Կառավարության առաջնահերթության՝ պարեկային ծառայությանը, որպեսզի այդ ծառայությունը հագեցված լինի անհրաժեշտ միջոցներով և ոչ միայն:
Եվ այսպես. «Պետական պարտքի կառավարում» ծրագրից Կառավարության որոշմամբ 3,609,846.8 հազար դրամ է ուղղվել ոստիկանության Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում նոր պարեկային ծառայության գործարկման համար։
Այդ գումարից կապի ծառայությունների համար կհատկացվի 9,3 մլն դրամ:
175 տրանսպորտային միջոցների «ԱՊՊԱ» -ի համար՝ 9,6 մլն դրամ:
Ռադիոծածկույթ ապահովելու նպատակով վերահաղորդիչ կայաններ տեղադրելու համար՝ 24.0 մլն դրամ:
Ներքին գործուղումներ՝ 75,0 մլն դրամ:
Ընդհանուր բնույթի այլ ծառայություններ՝ 134.1 մլն դրամ գումարով՝ պարեկային ավտոմեքենաների գունագրաֆիկ ձևավորման և արտաքին լուսավորության սարքերի տեղադրման և այլ էլեկտրամոնտաժային աշխատանքների կատարման նպատակով:
Ռադիոցանցի սարքեր-սարքավորումների ձեռքբերման համար նախատեսվում է 1,122.0 մլն դրամ:
Մասնագիտական ծառայությունների հատկացումները նախատեսվում է ավելացնել 111,9 մլն դրամ գումարով:
Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում՝ 242.4 մլն դրամ:
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում՝ 93.1 մլն դրամով, որից 80.0 մլն դրամը՝ պարեկային մեքենաների ընթացիկ նորոգման նպատակով, բայց պարեկային ծառայության ծախսերն այսքանով չեն ավարտվում։
Մինչդեռ, հատկապես Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ոչ թե պետք էր նոր պարեկային ծառայություն՝ իր ավտոմեքենաներով ու ռադիոցանցերով, այլ սահմանային դիրքերը պահող զինվորին աջակցություն ու նրա ապահով ծառայության անհրաժեշտ միջոցներ:
Աղբյուրը՝ 168.am