Լրահոս

15.09.2011 10:09


Աարդման ստուդիան կհյուրընկալի հայ մասնագետին

Բրիտանական խորհրդի և ReAnimania երևանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնի հետ համագործակցության շրջանակում Միացյալ Թագավորության առաջատար Աարդման ստուդիայի մասնագետ Մագդալենա Օսինսկան կժամանի Հայաստան: Նա սեպտեմբերի 14-19-ը կանցկացնի վերապատրաստման դասընթացներ փառատոնի մասնակիցների համար և կքննարկի համագործակցության հեռանկարներ:

Վերապատրաստման դասընթաներից բացի, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը ReAnimania փառատոնի շրջանակում առաջին անգամ սահմանել է մրցանակ: Փառատոնի մասնակիցներից մեկը հնարավորություն կստանա մեկամսյա աշխատանքային պրակտիկա անցնել Միացյալ Թագավորության Աարդման ստուդիայում: Անիմացիոն արվեստի հայ մասնագետը հնարավորություն կունենա մեկ ամիս շարունակ աշխատել օսկարակիր մասնագետների հետ, ծանոթանալ բրիտանական անիմացիոն արվեստի նորարարություններին և ձեռք բերել նոր հմտություններ ու կապեր:

Շուրջ 40 տարվա պատմություն ունեցող Աարդման ստուդիայում նկարահանվել են մրցանակակիր բազմաթիվ ֆիլմեր: Աարդման ստուդիայի տարբեր տարիների աշխատանքները 7 անգամ առաջադրվել են Օսկար մրցանակի` 4 անգամ արժանանալով հեղինակավոր այդ մրցանակին:

Այս խորագրի վերջին նյութերը