«Ես նաև այս ամբիոնից խոսել եմ, նաև իմ վերջին հարցազրույցի ժամանակ խոսել եմ, 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու այդ կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար…» ( Նիկոլ Փաշինյան, 05 հոկտեմբերի, 2022 թ., հատված՝ ԱԺ-ում ելույթից ):
1991 թ. դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ հիմնադիր երեք հանրապետությունների՝ Բելառուսի, ՌԴ-ն (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ղեկավարների՝ Բելովեժյան թավուտում ստորագրված Համաձայնագրով սկսվեց ԱՊՀ ստեղծման գործընթացը: Առանձին քննարկման թեմա է՝ ինչու՞ Բելովեժյան հանդիպմանը չէին հրավիրվել մյուս հանրապետությունների ղեկավարները, և ի՞նչ բացատրություն էր տվել հանդիպանը մասնակից Բ. Ելցինն այդ առիթով: ՀՀ-ն նախկին խորհրդային ևս 10 հանրապետությունների հետ ԱՊՀ ստեղծման գործընթացի մասնակիցը դարձավ 1991 թ. դեկտեմբերի 21-ին, երբ Ալմա-Աթայում ստորագրվեցին ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրությունը և Ալմա-Աթայի Հռչակագիրը:
Ալմա-Աթայի Արձանագրության 3-րդ պարբերությունում նշված է՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի հիման վրա և հաշվի առնելով դրա վավերացման ընթացքում արված վերապահումները (ընդգծումը մերն է - Վ.Ս.)՝ կմշակվեն ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը կարգավորող փաստաթղթեր։ Փաստենք՝ Ալմա-Աթայի Արձանագրության 4-րդ պարբերությունում նշված է, որ այն ԱՊՀ ստեղծման Համաձայնագրի անբաժանելի մասն է:
Հայաստանի վերապահումները գրված են 1992 թ. փետրվարի 2-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշման մեջ, որով վավերացվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը.
Կետ 1. Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
Կետ 3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «Բարձր պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, (ընդգծումը մերն է - Վ.Ս.), միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռմնխելիությունը»: (Բուն Համաձայնագրում ձևակերպված է այսպես «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և Համագործակցության շրջանակներում առկա սահմանների անձեռնմխելիությունը» - Վ.Ս.):
Կետ 10. Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:
Փաստենք՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին թիվ 142-Ն բանաձևն ընդունել է 1991 թ. դեկտեբերի 26-ին՝ ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի հրաժարականի, նրա՝ Կրեմլը լքելու և ԽՍՀՄ դրոշը Կրեմլի վրայից իջեցնելու հաջորդ օրը: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության մասին համահանրապետական հանրաքվե անցկացվել էր դրանից օրեր առաջ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին:
2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված Հայտարարությունը հենված է 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ նույն հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա, միայն փաստենք՝ Հռչակագրի 6-րդ պարբերությամբ ստորագրող կողմերը, այդ թվում ՀՀ-ն և Ադրբեջանը, հավատարիմ են լինելու ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին: Իսկ թե ինչ նպատակներ և սկզբունքներ, ինչպես նաև դրանցից բխող որոշումներ կան հրապարակում՝ վերևում արդեն նշեցինք:
Հետևաբար՝
ԱՊՀ ստեղծման մասին 3 կարևորագույն փաստաթղթերը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագիրը, դեկտեմբերի 21-ի Արձանագրությունն ու Հռչակագիրը սերտորեն շաղկապված են և լրացնում են իրար: Չգիտենք՝ անգիտակցաբա՞ր, թե՞ այս հանգամանքը հաշվի առնելով՝ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ի իր ելույթում ցիտեց դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրից, իսկ մեկ օր անց ստորագրված Հայտարարության մեջ նշված է դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը:
ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասն է նաև դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Արձանագրությունը, իսկ նույն օրն ընդունված Ալմա-Աթայի Հռչակագիրը հիմնված է Համաձայնագրի վրա, ՀՀ-ն վավերացրել է կարևորագույնվերապահումներով, որտեղ «տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում» ձևակերպման հետ միաժամանակ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե: Եվ այս ամենը, ուշադրություն, ամրագրված է 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա-Աթայի արձանագրության 3-րդ պարբերությունում, որն ստորագրել է նաև Ադրբեջանը:
Ստորագրելով Պրահայի Հայտարարությունը և կառչելով ընդամենը մեկ կետից՝ Փաշինյանն ու Ալիևը ոչ միայն մոլորեցրել են միջազգային հանրությանը, այլև կոպտորեն խախտել փաստաթղթերի դրույթներն ու խեղաթյուրել իրականությունը:
Պրահայով սկզբնավորված գործընթացն ամբողջովին ապօրինի է և ենթակա է կասեցման ինչպես ԱՊՀ բարձրագույն մարմինների կողմից, այնպես էլ ՀՀ ԱԺ-ի, քանզի Փաշինյանը, գործարքի գնալով թշնամի երկրի ղեկավարի հետ, շրջանցել է Գերագույն խորհրդի կողմից ընդունված և գործող որոշումը՝ դրանով իսկ վերազանցելով իր լիազորությունները:
Պրահայով սկզբնավորված գործընթացն ամբողջովին ապօրինի է
Yerkir.am-ը գրում է․
«Ես նաև այս ամբիոնից խոսել եմ, նաև իմ վերջին հարցազրույցի ժամանակ խոսել եմ, 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու այդ կոնցեպտի մասին, և կան նախանշաններ, որ այս հենքը և այս մոտեցումը կարող է փոխադարձաբար ընդունելի լինել կողմերի համար…» ( Նիկոլ Փաշինյան, 05 հոկտեմբերի, 2022 թ., հատված՝ ԱԺ-ում ելույթից ):
1991 թ. դեկտեմբերի 8-ին ԽՍՀՄ հիմնադիր երեք հանրապետությունների՝ Բելառուսի, ՌԴ-ն (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի ղեկավարների՝ Բելովեժյան թավուտում ստորագրված Համաձայնագրով սկսվեց ԱՊՀ ստեղծման գործընթացը: Առանձին քննարկման թեմա է՝ ինչու՞ Բելովեժյան հանդիպմանը չէին հրավիրվել մյուս հանրապետությունների ղեկավարները, և ի՞նչ բացատրություն էր տվել հանդիպանը մասնակից Բ. Ելցինն այդ առիթով: ՀՀ-ն նախկին խորհրդային ևս 10 հանրապետությունների հետ ԱՊՀ ստեղծման գործընթացի մասնակիցը դարձավ 1991 թ. դեկտեմբերի 21-ին, երբ Ալմա-Աթայում ստորագրվեցին ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրին կից Արձանագրությունը և Ալմա-Աթայի Հռչակագիրը:
Ալմա-Աթայի Արձանագրության 3-րդ պարբերությունում նշված է՝ ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի հիման վրա և հաշվի առնելով դրա վավերացման ընթացքում արված վերապահումները (ընդգծումը մերն է - Վ.Ս.)՝ կմշակվեն ԱՊՀ շրջանակներում համագործակցությունը կարգավորող փաստաթղթեր։ Փաստենք՝ Ալմա-Աթայի Արձանագրության 4-րդ պարբերությունում նշված է, որ այն ԱՊՀ ստեղծման Համաձայնագրի անբաժանելի մասն է:
Հայաստանի վերապահումները գրված են 1992 թ. փետրվարի 2-ին ՀՀ Գերագույն խորհրդի որոշման մեջ, որով վավերացվել է 1991 թ. դեկտեմբերի 8-ին Մինսկում Բելառուսի Հանրապետության, Ռուսաստանի Ֆեդերացիայի (ՌԽՖՍՀ) և Ուկրաինայի կողմից ստորագրված ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագիրը.
Կետ 1. Համաձայնագրի նախաբանի 4-րդ պարբերությունում «ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերը փոխարինել «ժողովուրդների ինքնորոշման անկապտելի իրավունքի» բառերով:
Կետ 3. Համաձայնագրի 5-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրմամբ. «Բարձր պայմանավորվող Կողմերը ճանաչում և հարգում են ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, (ընդգծումը մերն է - Վ.Ս.), միմյանց տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռմնխելիությունը»: (Բուն Համաձայնագրում ձևակերպված է այսպես «Բարձր պայմանավորվող կողմերը ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը և Համագործակցության շրջանակներում առկա սահմանների անձեռնմխելիությունը» - Վ.Ս.):
Կետ 10. Համաձայնագրի 13 հոդվածի երկրորդ պարբերությունը «բաց է ԽՍՀ Միության անդամ բոլոր պետությունների առջև» բառերից հետո լրացնել «այդ թվում ԽՍՀՄ-ի նախկին ինքնավար կազմավորումների համար, որոնք ԽՍՀՄ Գերագույն խորհրդի «ԽՍՀՄ-ի գոյության դադարեցման մասին» հռչակագրի ընդունումից առաջ անցկացրել են անկախություն հռչակելու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե, և դրա հիման վրա ինքնավար կազմավորման իշխանության բարձրագույն գործադիր մարմինը դիմել է Անկախ Պետությունների Համագործակցություն` նրա կազմի մեջ ընդունվելու խնդրանքով» բառերով:
Փաստենք՝ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի վերին պալատը` Հանրապետությունների խորհուրդը, ԽՍՀՄ գոյության դադարեցման մասին թիվ 142-Ն բանաձևն ընդունել է 1991 թ. դեկտեբերի 26-ին՝ ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովի հրաժարականի, նրա՝ Կրեմլը լքելու և ԽՍՀՄ դրոշը Կրեմլի վրայից իջեցնելու հաջորդ օրը: Մինչդեռ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում անկախության մասին համահանրապետական հանրաքվե անցկացվել էր դրանից օրեր առաջ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ին:
2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված Հայտարարությունը հենված է 1991 թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրի դրույթներից ընդամենը մեկի վրա, ըստ որի՝ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Դեռ մի կողմ թողնենք այն իրողությունը, որ նույն հռչակագրի՝ վերոհիշյալ դրույթին նախորդող կետում հստակ նշված է, որ ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները պետք է զարգանան նաև ինքնորոշման անքակտելի իրավունքի հիման վրա, միայն փաստենք՝ Հռչակագրի 6-րդ պարբերությամբ ստորագրող կողմերը, այդ թվում ՀՀ-ն և Ադրբեջանը, հավատարիմ են լինելու ԱՊՀ ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին: Իսկ թե ինչ նպատակներ և սկզբունքներ, ինչպես նաև դրանցից բխող որոշումներ կան հրապարակում՝ վերևում արդեն նշեցինք:
Հետևաբար՝
ԱՊՀ ստեղծման մասին 3 կարևորագույն փաստաթղթերը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի Համաձայնագիրը, դեկտեմբերի 21-ի Արձանագրությունն ու Հռչակագիրը սերտորեն շաղկապված են և լրացնում են իրար: Չգիտենք՝ անգիտակցաբա՞ր, թե՞ այս հանգամանքը հաշվի առնելով՝ Փաշինյանը հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ-ի իր ելույթում ցիտեց դեկտեմբերի 8-ի Բելովեժյան համաձայնագրից, իսկ մեկ օր անց ստորագրված Հայտարարության մեջ նշված է դեկտեմբերի 21-ի Հռչակագիրը:
ԱՊՀ ստեղծման Մայր փաստաթուղթը՝ 1991 թ. դեկտեմբերի 8-ի համաձայնագիրը, որի բաղկացուցիչ մասն է նաև դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Արձանագրությունը, իսկ նույն օրն ընդունված Ալմա-Աթայի Հռչակագիրը հիմնված է Համաձայնագրի վրա, ՀՀ-ն վավերացրել է կարևորագույն վերապահումներով, որտեղ «տարածքային ամբողջականության ճանաչում և հարգում» ձևակերպման հետ միաժամանակ ոչ միայն լիարժեքորեն ամրագրվել է ԼՂՀ-ի ինքնորոշման իրավունքը, այլև ԱՊՀ լիարժեք անդամ դառնալու հնարավորություն է ընձեռվել ԼՂՀ-ին, որը սահմանված կարգով և ժամկետներում արդեն իսկ անցկացրել էր անկախության հանրաքվե: Եվ այս ամենը, ուշադրություն, ամրագրված է 1991 թ. դեկտեմբերի 21-ին ստորագրված Ալմա-Աթայի արձանագրության 3-րդ պարբերությունում, որն ստորագրել է նաև Ադրբեջանը:

Վահե Սարգսյան