Տնտեսական

08.10.2022 09:12


«Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում․ «Հրապարակ»

«Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ ««Վեոլիա ջրի» ներկայացրած հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռ չի քննել։ ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մեզ ասաց, որ հայտը կքննեն մինչեւ դեկտեմբերի 1-ը, որ մինչեւ հունվարի 1-ն ուժի մեջ մտնի։

«Վեոլիա ջուրն» առաջարկում է սակագնի ավելացում 8-9 դրամով։ Բաղրամյանն ասաց, որ դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը․ «Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»»։

Այս խորագրի վերջին նյութերը