Եթե սա էլ ենք հանդուրժելու, ապա բոլորս հավասարապես պատասխանատու ենք լինելու Հայաստանի և Արցախի վերջնական կորստի համար
Մի քանի օր առաջ ադրբեջանցիները դաժանաբար անարգեցին հայ կնոջը, հետո գնդակահարեցին մեր զինվորներին։ Եվ ոչ մի զղջում, ներողություն։ Հակառակը՝ ադրբեջանական կողմը հերքում է դեպքերը։ Եվ այս պայմաններում Հայաստանի վարչապետ կոչեցյալը Պրահայում այս վայրագությունների հեղինակ Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների առջև չոքած «խաղաղություն» է մուրում, ավելի ստույգ՝ հանուն իր իշխանության, հանձնում է և Արցախը և Հայաստանը։ Այդ դավաճանի համար հայրենակիցների արյունը, տառապանքը, նաև հայրենիքը որևէ արժեք չունեն։ Նա այդ ամենը վաճառում է, արդեն համոզված եմ տարիներ առաջ հավաքագրված լինելով թուրքական ծառայություններին։
Արդեն նա գործում է բաց խաղաթղթերով։ Մի՞թե սա էլ ենք հանդուրժելու։ Եթե այո, ապա բոլորս հավասարապես պատասխանատու ենք լինելու Հայաստանի և Արցախի վերջնական կորստի համար։ Ովքեր դեռևս դույզն ինչ ազգային արժանապատվության զգացում ունեն, ում համար Հայաստանն ու Արցախը հայրենիք են, պետք է մի կողմ դնեն բոլոր հակասությունները և ՈՏՔԻ ԿԱՆԳՆԵՆ՝ փրկելու Հայրենիքը։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից