Ձկնաբուծությունը` նոր յուղոտ պատառ մենաշնորհի համար
Նոյեմբերի 18-ին տեղի է ունեցել հայ ձկնաբույծների արտակարգ համագումար, որի ընթացքում քննարկման առարկա են դարձել ոլորտի 4 հիմնական խնդիրներ' ձկնաբուծարաններին ամրակցված հողերի նշանակության փոփոխության , հորած անցքերում ջրաչափերի տեղադրման, ձկնաբուծարաններից ջրի հեռացման և ջրի օգտագործման թույլտվության ժամկետների երկարաձգման հարցերը:
Համագումարին հրավիրված էին ԱԺ բոլոր քաղաքական ուժերը, սակայն ներկա են եղել «Ժառանգություն» կուսակցությունը, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը, նշել է, որ ոլորտում առկա խնդիրները բարդ կացության առջև են կանգնեցրել հարյուրավոր ձկնաբույծների: Նա նշել է, որ ձկնաբույծների համառ աշխատանքի շնորհիվ կայացած այդ ոլորտը, ինչպես տնտեսության և արդյունաբերության այլ ոլորտներ, նույնպես հայտնվել է օլիգարխների ուշադրության կենտրոնում և նրանք փորձում են ուղղակի օգտագործել պետական կառավարման մարմինների վրա ունեցած իրենց ազդեցությունը և դուրս մղել դաշտից մնացած ձկնաբուծարաններին: Ձկնաբույծների խոսքերով, այդ իրավճակի խորացման դեպքում, միակ ելքը մնում է իրենց տնտտեսությունները վաճառելն ու Հայաստանից հեռանալը:
Ս.Սաֆարյանը նաև նշել է, որ այս հարցն անհապաղ պետք է լուծվի թե գործադիրի, թե օրենսդիրի կտրվածքով, այլապես իրենց կմնա հայտարարությւոն անել, որ հերթական ոլորտը, որը յուղոտ պատառ է դարձել, շահութաբեր է, պարզապես փորձ է արվում խլել այդ ոլորտում ՓՄՁ-ների ձեռքից և դնել խոշոր օլիգարխների սպասարկման ներքո:
-Այդ մարդիկ ԱԺ պատգամավորներ են, կուսակցապետեր, այնպես որ մեկ անուն չէ,- ընդգծել է Ս.Սաֆարյանը:
-Իսկապես մենաշնորհն այս փոքրիկ երկրում դատապարտված է... մեր կողմից իհարկե,- ասել է ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Ինչ վերաբերում է վերոնշյալ պատգամավորների և կուսակցապետերի դեմ պայքարին, նա նշել է, որ քննարկումների շրջանակում է էթիկայի հանձնաժողովի հարցը, ըստ որի պատգամավորները պետք է զերծ մնան գործարարությունից.
ՀՅ Դաշնակցություն խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ասել է, որ վերոնշյալ համագումարին նախորդել էր մեկ այլ արտահերթ համագումար, որի ժամանակ կառավարության ներկայացուցիչները շատ կոպիտ և տգեղ էին իրենց պահում, ձկնաբույծներին այնպիսի անհամաչափ պահանջներ ներկայացնելով, ինչի հետևանքով Հայաստանում ստեղծվելու էր ևս մեկ ոլորտ, որտեղ մենաշնորհներն իրենց թագավոր էին զգալու:
Անդրադառնալով «յուղոտ պատառի վրա աչք դրած պատգամավորներին և կուսակցապետերին», Ա. Մինասյանն ասել է, որ այս պահին չգիտի այդպիսի անձանց, կուսակցապետերի մակարդակով, ովքեր նման ցանկություն ունեն, սակայն քննարկումների ժամանակ հնարավորություն կստեղծվի բացահայտելու մարդկանց, ովքեր կխուսափեն կամ սուր ցանկություն ունեն այդ ոլորտը մենաշնորհացնելու:
-Մենք դեմ ենք խոշորացմանը, նույնիսկ հողերի խոշորացմանը: Մենք կողմ չենք նման քաղաքականությանը: Բնկանաբար բիզնեսն ու շուկայական հարաբերություններն այնպիսի բան է, որ միշտ տանում է խոշորացման և խոշորացման ընթացքում էլ այդ մանրները համախմբվում են, ասենք մեկ տիրույթի մեջ, բայց մենք դեմ ենք նման խոշորացումներին, այնպես որ պայքարելու ենք,- խնդրին անդրադառնալով՝ ասել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Սամվել Բալասանյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, լսելով որ ձկնաբույծները հավաք են հրավիրել, հարցրել է «ովքե՞ր», այնուհետև նշել, որ ծանոթ չի համագումարին և խորհուրդ տվել, որ, եթե ձկնաբույծները օգնության և ՀՀԿ գնահատականի կարիքն ունեն, ընդունելություն կկազմակերպվի և փորձ կարվի հասկանալ, թե խոքն ինչի մասին է:

Արփի Բեգլարյան