Վրացական իշխանությունները էապես խստացրել են Վահագն Չախալյանի բանտային պայմանները
2011թ. սեպտեմբերի 12-ին այցելել եմ իմ պաշտպանյալ` ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին, որը վրաց իշխանությունների կողմից դատապարտվելով 10 տարվա ազատազրկման, ներկայումս պահվում է Վրաստանի Ռուսթավի N6 խիստ ռեժիմի գաղութի 106 բանտախցում:
Այցելության ընթացքում Վահագն Չախալյանն ինձ տեղյակ է պահել, որ վերջին շրջանում վրացական իշխանությունները ուժեղացրել են իր նկատմամբ բանտային ճնշումները, այդ թվում` նաև բանտային պայմանների էական խստացման միջոցով:
Մասնավորապես,
Առգրավվել են Վահագն Չախալյանին պատկանող բոլոր գրքերը, դրանք վերադարձնելու դիմումները մնում են անպատասխան:
Վահագն Չախալյանի բանտախցում նախկինի համեմատ ավելի հաճախակի են դարձել ջրի անջատումները (երբեմն օրերով), միաժամանակ, նրան արգելվել է բանտախցում պահել ջրի համար բաքեր: Դա էապես դժվարացնում է բանտախցում տարրական հիգիենայի պահպանման հնարավորությունը:
Վահագն Չախալյանը ժամանակ առ ժամանակ զրկվում է բանտային խանութից գնումներ կատարելու հնարավորությունից:
Նախկինի համեմատ սահմանափակվել է Վահագն Չախալյանի` հեռախոսից օգտվելու հնարավորությունը. նրան օրերով թույլ չի տրվում օգտվել հեռախոսից, իսկ երբ նրան այնուամենայնիվ նման հնարավորություն տրվում է, ապա խոսելաժամանակը էապես սահմանափակվում է: Խոսակցությունների ընթացքում հաճախակի անջատում են հեռախոսակապը` հոսանք չլինելու անհիմն պատճառաբանությամբ:
Էապես սահմանափակված է մերձավոր ազգականների հետ տեսակցելու Վահագն Չախալյանի իրավունքը: Վահագն Չախալյանի ձերբակալությունից հետո անցած երեք տարի երկու ամիս ժամանակաշրջանում նրան միայն մեկ անգամ՝ 15 րոպե տևողությամբ անձնական տեսակցություն են թույլատրել կնոջ և որդու հետ (վրացական օրենսդրությամբ նախատեսվում է, որ բանտարկյալը նման տեսակցության իրավունք ունի 3-ից 6 ամիսը մեկ՝ մինչև 24 ժամ տևողությամբ):
Արհեստականորեն ձգձվում է Վահագն Չախալյանին տեսակցելու համար հայ հոգևորականներին թույլտվության տրամադրումը:
Նախկինի համեմատ աճել են Վահագն Չախալյանին ահաբեկելու փորձերը, նրա նկատմամբ տարբեր սպառնալիքներ են հնչեցվում ինչպես խցակիցների, այնպես էլ բանտի պահակազորի կողմից:
Վերոնշյալ խախտումների մասին նամակով տեղյակ եմ պահել Վրաստանի հանրային պաշտպան Գիորգի Տուգուշիին ՝ խնդրելով անմիջապես ձեռնարկել համապատասխան միջոցներ` Վահագն Չախալյանի նկատմամբ դրսևորվող խտրական վերաբերմունքը վերացնելու ուղղությամբ: