Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն իր հակառուսական արշավն իրականացնում Հ1-ով
Այսօր շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանը սկսել է ինտենսիվացնել իր հակառուսական կեցվածքը: Հարվածի առաջին տեղում է հայտնվել ՀԱՊԿ-ը: Սակայն դա ընդամենը պատրվակ է, իրականում Փաշինյանը թիրախավորել է ողջ հայ-ռուսական հարաբերությունների ներկա դրվածքը: Նախ նա իր ինքնաասուլիսում հայտարարեց, թե, իբր, մենք վճարել ենք հարյուր միլիոնավոր դոլարներ, սակայն այդպես էլ դրա դիմաց զենք չենք ստացել: Նրա գավառական գեղջկական ոճը երկրի անուն չտալ, բայց քողարկված ձևով մեղադրել Մոսկվային, նույնիսկ ծիծաղելի է, բայց ոչ մեր ժողովրդի համար: Քանզի Փաշինյանի գործողություններն ուղղակի վտանգի տակ են դնելու Հայաստանին և այստեղ ապրող 3 մլն հայության խաղաղ ապրելու ապագան:
Նրա գավառական հոդվածաշարը իր իսկ ընտանեական թերթոնում, որտեղ նա, իբր, «պախկվել էր» «հավաստի աղբուր» ձևակերպման հետևում, ցույց է տալիս իր մանկամտության աստիճանը: Դրսում նրա վրա արդեն ծիծաղում են բաց ձևով: Բայց միաժամանակ մենք ենք տուժելու նրա գավառական այս խաղերի պատճառով:
Վերջապես հակառուսական իր հիստերիան սկսեց արտացոլվել նաև Հանրային կոչվող հեռուստատեսության տաղավարներում, որտեղ վերջին օրերին սկսեցին ինտենսիվ կերպով լուսաբանել հակառուսական ավանտյուրիստներին, որոնց գործունեության իրական նպատակները հայտնի են բոլորի համար:
Այս ամենի գլխավոր պատճառը հասկանալի է: Փաշինյանը չի կարողացել լեզու գտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հետագա ճակատագրի վերաբերյալ Ադրբեջանի հետ «խաղաղ պայմանագրի» կնքումից հետո, որի պատճառով էլ փորձում է սպառնալ Մոսկվային, որ այդ դեպքում ինքը Հայաստանի կողմնորոշումը կփոխի: Ըստ Փաշինյանի սպառնալիքների տրամաբանության, մահվան աղետի մեջ կհայտնվի ոչ միայն Հայաստանը, այլև Ռուսաստանը: Իր այդ սպառնալիքով Փաշինյանը ցանկանում է կորզել Պուտինից իր անձնական ապագայի երաշխիքը՝ չհասկանալով, որ այդ քայլերով նա ոչ թե կհասնի իր նպատակին, այլ էլ ավելի կխորացնի իր և Հայաստանի ծանր վիճակը:
Նույն ճանապարհով, ժամանակին գնաց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի արդյունքը հայտնի է բոլորին:
Պարզապես մեր պարագայում, մենք անվերապահ կարող ենք կորցնել ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը, ընդանրապես:

Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ zham.am