Մեքսիկայում անհայտ անձինք գնդակահարել են Սան Միգել Տոտոլապանի քաղաքապետին և ևս 17 մարդու
Մեքսիկայի հարավ-արևմուտքում գտնվող Գեռերո նահանգի Սան Միգել Տոտոլապան փոքրիկ բնակավայրում անհայտ անձանց հարձակման զոհ է դարձել առնվազն 18 մարդ։ Ինչպես գրում է Jordana թերթը, միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 6-ին։
Թերթի փոխանցմամբ՝ զինված քաղաքացիական անձինք գնդակահարել են քաղաքապետ Կոնրադո Մենդոսային և նրա հորը՝ Խուան Մենդոսային։ Կրկնակի սպանությունից հետո նրանք հարձակում են իրականացրել վարչական շենքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 16 մարդ։ Եվս երկուսը ծանր վիրավորվել են։
Հաղորդվում է, որ դեպքի վայր է ժամանել նահանգի ոստիկանության ավելի քան 100 աշխատակից։ Բանակը և ծովայինները նույնպես փնտրում են հարձակումն իրականացրածներին։ Վերջիններիս որոնողական աշխատանքներին ներգրավված է երկու ուղղաթիռ։

Աղբյուրը՝ tert.am