Գագիկ Եգանյանը Ադրբեջանից գաղթած հայերին ստիպողաբար զրկու՞մ է փախստականի կարգավիճակից
Գյումրիում բնակվող փախստական Լաուրա Ջավադովնան ՀՀ միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին մեղադրում է զեղծարարության և փախստականների նկատմամբ խտրական վերաբերմունք ցուցաբերելու համար: 10 երեխաների մայր, արցախյան հակամարտության ժամանակ Սումգայիթ քաղաքից արտագաղթած Լաուրա Ջավադովան նշում է, որ ՀՀ միգրացիոն գործակալության պետը պարտադրանքով փախստականի կարգավիճակից զրկում է ՀՀ-ում 1992թ. ծնված Տիգրան Ջավադովին.
«2009թ. Գյումրու անձնագրային բաժանմունքը որդուս տրամադրել փախստականի վկայական, սակայն այսօր պարզվում է, որ նա զրկված է այդ կարգավիճակից: Եգանյանը մեզ նամակով տեղեկացրել է, որ օրենքին համապատասխան՝ ՀՀ–ու ծնված փախստականների զավակները չեն կարող փախստական համարվել: Հարց է առաջանում՝ մինչև 2009թ.ինչո՞ւ է փաստաթղթով փախստական համարվել, ո՞վ է փորձում կեղծիքով զբաղվել: Ստիպողաբար վերցնում են փախստականի կարմիր վկայականը և ոչինչ չեն տալիս»,-7օրին ասել է Լաուրա Ջավադովան:
Նրա խոսքերով՝ նման խնդրի առաջ կանգնել են հարյուրավոր փախստականներ, ովքեր պատրաստավում են իրենց դժգոհությունը հրապարակայնորեն հայտնել:

Դերենիկ Մալխասյան
Գյումրի