Աշխարհ

05.10.2022 11:52


Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը հրաժարվել է պաշտոնից

Ղրղզստանի խորհրդարանի խոսնակը հրաժարվել է պաշտոնից

Ղրղզստանի խորհրդարանի խոսնակ Տալանտ Մամիտովը վայր է դրել լիազորությունները։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով հանրապետության օրենսդիր մարմնի մամուլի ծառայությանը:

«Ժոգորկու Կենեշի (խորհրդարանի. խմբ.) այսօրվա հոկտեմբերի 5-ի նիստում Տալանտ Մամիտովը սեփական ցանկությամբ վայր դրեց Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Կենեշի տորագայի (խոսնակի. խմբ.) լիազորությունները»,-հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Մամիտովն իր ելույթում կարևորել է խորհրդարանի դերը երկրի հասարակական-քաղաքական իրավիճակի կայունացման գործում: Նա հավելել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կարևոր որոշումներ են ընդունվել, այդ թվում` երկրի Սահմանադրությունը:

«Իր ելույթի ավարտին տորագա Տալանտ Մամիտովը երախտագիտություն է հայտնել գործընկերներին իրեն վստահելու համար՝ ընդգծելով, որ պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել է սեփական ցանկությամբ»,-մանրամասնել են մամուլի ծառայությունում:

Մամիտովը խոսնակի պաշտոնը զբաղեցնում էր 2020 թվականի նոյեմբերից։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը