Լրահոս

15.09.2011 09:37


Քադաֆին ՄԱԿ–ին խնդրել է իր հարազատ քաղաքը պաշտպանել ՆԱՏՕ–ից

Քադաֆին ՄԱԿ–ին խնդրել է իր հարազատ քաղաքը պաշտպանել ՆԱՏՕ–ից

Ինչպես հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը, Լիբիայի գահնկեց արված ղեկավար Մուամար Քադաֆին դիմել է ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին ՆԱՏՕ–ից պաշտպանել իրեն հավատարիմ ուժերի կողմից վերահսկվող հարազատ Սիրտ քաղաքը։

Սիրիական «Արրաի» հեռուստաընկերությամբ տարածված  նամակում Քադաֆին հայտարարել է, որ Սիրտում և նրա մերձակայքում «աննկարագրելի ահաբեկչության և ավերածությունների» համար ՆԱՏՕ–ն պատասխանատվություն է կրում։

Նա կոչ է արել միջազգային հանրությանը մենակ չթողնել քաղաքի բնակիչներին և օգնել «դադարեցնել այդ հանցագործությունները»։

Միևնույն ժամանակ, ինչպես հայտնում է «AFP»–ն, Ազգային անցումային խորհրդի  կողմնակիցները Քադաֆիի ուժերին մեղադրել են այն բանի համար, որ նրանք տանկերով շրջափակելով քաղաքը՝ թույլ չեն տալիս խաղաղ բնակչությանը Ազգային անցումային խորհրդի գրոհից առաջ լքել Սիրտը։ Գնդապետի հակառակորդների խոսքերով՝ Քադաֆիի քարոզիչները ակտիվորեն բնակչությանը  համոզում են նրանում, որ երկրի  նոր  իշխանությունը ահաբեկիչների և իսլամիստների հավաքածու է իրենց ներկայացնում։

Հիշեցնենք, որ Քադաֆիի հարազատ  քաղաք Սիրտը այն քիչ բնակավայրերից է, որը ղեկավրվում է Քադաֆիին հավատարիմ ուժերի կոմղից։ Սիրտի հետ միասին Քադաֆիին հավատարիմ ուժերի ձեռքում են մնացել Սաբահան և Բանի–Վալիդը, որը սեպտեմբերի 9–ից գրոհվում է Ազգային անցումային խորհրդի ուժերի կողմից։ Մի քանի օր շարունակվող մարտերը հանգեցրել են նրան, որ Բանի  Վալիդի  խաղաղ բնակչությունը սկսել է զանգվածաբար լքել քաղաքը։

Այս խորագրի վերջին նյութերը