Հայաստանը քանդողները ձեզ զբաղեցնում են, որ հանկարծ չմտածեք իրենց հեռացնելու մասին
Նիկոլին իշխանության բերած, բայց հիմա Նիկոլին չնկատող ու գոյաբանական խնդիրների լուծումները որտեղ ասես (բացի Նիկոլին հեռացնելուց) փնտրող միջին խավը նոր ծես է հնարել։
Անունը դնենք «ինքնապաշտպանության ծես»։
Իրենք իրենց հանգստացնելու համար, ինչպես նաև մեղքի աղոտ՝ ենթագիտակցական զգացումը մեղմելու համար, սկսում են զինվորական համազգեստով և/կամ զենքով նկարվել ու լցնել ՖԲ ու Ինստագրամ։
Սա կրոնական երևույթ է։ Ինչպես նախկինում մարդիկ ծիսական պարեր ունեին աստվածներից անձրև կանչելու, այնպես էլ հիմա այս ծիսական «պարապմունքներով» աշխարհաքաղաքականության աստվածներից խաղաղություն են մուրում։
Մոտավորապես. տեսե՜ք-տեսե՜ք, մենք պատրաստ ենք պաշտպանելու, պատրաստ ենք կռվել, կլինի՞, աստվածներ ջան, էդ պատերազմը cancel անեք, լա՞վ։
Իրականում պատրաստ չեք։ 2–3 օրում մարտիկ չեն դառնում։ Ոչ էլ 2–3 շաբաթում։ Ոչ էլ մենակով կամ 10–20 հոգով կազմաքանդված բանակ են փոխարինում։ Ոչ էլ 100 հոգով։
Ոչ էլ ֆեյսբուքյան դրամահավաքներով հնարավոր է ռազմական գնումների ու մատակարարման շղթաների տապալումը փոխհատուցել։
Պաշտպանությունը համակարգ է։ Մեր դեպքում այդ համակարգը քանդած է բոլոր մակարդակներում, իսկ համակարգը քանդողները ձեզ համոզել են, որ համակարգերը հեչ, որ քաղաքացիական զենքով ծիսական պարեր կատարելով կարող եք համակարգի չլինելը հավասարակշռել։
Ուղղակի պիտի շատ պարեք, շատ լուսանկար ու վիդեո գցեք ՖԲ, Ինստա, Տիկ-տոկ, ու մեծ հավանականությամբ կհամոզեք աշխարհաքաղաքականության աստվածներին, որ ձեր հանդեպ ողորմած լինեն...
Սրանով դուք ուղղակի ձեր մեղքի զգացումն ու վախերն եք խեղդում, իսկ Հայաստանը քանդողները ձեզ զբաղեցնում են, որ հանկարծ չմտածեք իրենց հեռացնելու մասին... Հոգեթերապիայի մի տեսակ է։ Опиум для народа, ինչպես կասեին Ռուսոն և Մարքսը...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից