Իրոք, մեր անկախության 20-ամյա պատմության ամենանշանակալից ձեռքբերումը վերջինիս ստեղծումն է, ինչն այն աստիճանի ամրապնդեց մեր քաղաքացիական հասարակությունը, որ հայաստանցիները հաճույքով սկսեցին հեռանալ Հայրենիքից:
Շնորհավորական խոսքում հիշարժան է նաև մրցակցային քաղաքական մշակույթի ձևավորմանն առնչվող մասը: Այստեղ նույնպես հիմնավոր է, որ մրցակցության ու համագործակցության նեղ և փխրուն արահետում ՀՀԿականները կարողանում են կատարելագործել այն ավանդույթները, որոնց հետևանքը ապօրինի ընտրություններն են:
Ուրախալի է նաև, որ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղված շնորհավորական խոսքը լսվել է հենց նրանց մասնակցությամբ...
Ս.Սարգսյանի 13.09.11թ. շնորհավորական խոսքի վերաբերյալ
ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի առթիվ Ս.Սարգսյանի շնորհավորական խոսքի ամենագրավիչ մասն, անկասկած, «Հանրային խորհուրդ» կոչվող մարմնի մեծարումն է:
Իրոք, մեր անկախության 20-ամյա պատմության ամենանշանակալից ձեռքբերումը վերջինիս ստեղծումն է, ինչն այն աստիճանի ամրապնդեց մեր քաղաքացիական հասարակությունը, որ հայաստանցիները հաճույքով սկսեցին հեռանալ Հայրենիքից:
Շնորհավորական խոսքում հիշարժան է նաև մրցակցային քաղաքական մշակույթի ձևավորմանն առնչվող մասը: Այստեղ նույնպես հիմնավոր է, որ մրցակցության ու համագործակցության նեղ և փխրուն արահետում ՀՀԿականները կարողանում են կատարելագործել այն ավանդույթները, որոնց հետևանքը ապօրինի ընտրություններն են:
Ուրախալի է նաև, որ ՀՀ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղված շնորհավորական խոսքը լսվել է հենց նրանց մասնակցությամբ...
...այն էլ՝ առաջին շարքերից:
«Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների» համահայկական կոմիտե