Ադրբեջանի և Թուրքիայի՝ մեր դեմ ուղղված «կոնկրետ» պահանջները այնքան հին են և հստակ, որ կարիք չկա, որպեսզի դրանք որպես նորություն տարածվեն «Թուրքական ժամանակում»
Ադրբեջանի և Թուրքիայի՝ մեր դեմ ուղղված «կոնկրետ» պահանջները այնքան հին են և հստակ, որ կարիք չկա, որպեսզի դրանք որպես նորություն տարածվեն «Թուրքական ժամանակ» կամ էլ որևէ այլ ընտանեկան թերթում։
Իմ ուսանողները կարող են հեշտությամբ թվարկել դրանք՝ հիմնավորելով քաղաքագիտական մոտեցմամբ և ցույց տալով դրանց վտանգավորությունը Հայաստանի ու հայության համար։ Ավելին, այդ «կոնկրետ պահանջները» շատ «հանրամատչելի» բացատրում են թուրքերը (օրինակ՝ երեկ տարածված գերիների տեսանյութով)։
Ուստի իմաստ չկա քննարկել թերթն ու թերթատիրոջը։
Էական է միայն այն, որ Հայաստանում դե-ֆակտո իշխանություն են կազմում անձեր, որոնք պատրաստ են կատարել թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները։ Հայաստանում ու սփյուռքում բոլոր հայրենասեր մարդկանց այս պահին գործադրվող բոլոր ջանքերն ու հերոսությունները անհետ կորելու են, որովհետև դրանց ետևում չկա պետություն, որ տեր է կանգնելու այդ հերոսությանը։
Ուստի և միակ բանը, որ պետք է տարածել, պահանջել ու հասնել դրան, ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հեռացումն է ու ազգային միասնության իշխանության ձևավորումը։

Եվ վերջ։
Վարուժան Գեղամյանի տելեգրամյան էջից