Պարտադիր կուտակայինի գումարները շարունակում են նվազել
Դրսից եկող դրամական հոսքերի շնորհիվ գրանցված փուչիկ տնտեսական աճը չի կասեցրել պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի արժեզրկումը, մասնավորապես՝ եթե 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ պահպանողական ֆոնդը տարեսկզբի համեմատ նվազել էր 9,3 տոկոսով, ապա 2022 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ ֆոնդերի գումարները նվազել են 10,11 տոկոսով։ Ի դեպ կուտակային միջոցների 98 տոկոսը ներդրված է պահպանողական ֆոնդերում, այնուամենայնիվ, կայուն եկամտային և հավասարակշռված ֆոնդերի գումարները նույնպես շարունակում են նվազել։
Կուտակային ֆոնդերի նվազումը հիմնականում պայմանավորված է դրամի արժևորմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից թողարկված դրամային և դոլարային պարտատոմսերի շարունակվող արժեզրկմամբ և այլն։
Փաստացի ստացվում է, որ նույնիսկ երկնիշ տնտեսական աճի պարագայում շարքային քաղաքացիների կողմից կուտակված միջոցները շարունակում են նվազել։ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը բարձր ռիսկայնություն ունի, և որևէ երաշխիք չկա կուտակած միջոցների ամբողջական վերադարձման մասով, հետևաբար, օր առաջ պետք է հրաժարվել այս համակարգից՝ քննարկելով և ներդնելով բարեկեցիկ ծերություն երաշխավորող նոր կենսաթոշակային համակարգ։

Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան էջից