Լրահոս

14.09.2011 14:59


Ֆրանսիացին լոտոյով 162 մլն եվրո է շահել

Ֆրանսիացին լոտոյով 162 մլն եվրո է շահել

«Ֆրանս ինֆո»–ն հաղորդում է, որ Նորմանդիայի բնակիչը «EuroMillions» լոտոյով շահել է 162 մլն եվրո՝ գերազանցելով ֆրանսիական նախորդ՝ 100 մլն եվրո ռեկորդը։

Հաջողակն այժմ 60 օր ունի, որ իր տոմսը ներկայացնի «Francaise des Jeux» ասոցիացիային, որը և նրան շահած գումարի չափով ստացական դուրս կգրի։

Ասոցիացիայի հաշվին ֆրանսիացին կարող է նաև ընթրել թանկարժեք ռեստորանում և գիշեր անցկացնել պալատում։

Դրանից բացի, ասոցիացիան «հաղթողի կապույտ անձնագիր» կնվիրի նրան, որտեղ մանրամասնորեն նշված կլինի՝ ինչպես ծախսել գումարը կամ ինչի մեջ ներդնել։

«Gazeta.ru»–ն տեղեկացնում է, որ «EuroMillions» լոտոյի բացարձակ ռեկորդը պատկանում է շոտլանդացի ամուսիններին, ովքեր այս տարվա հուլիսին 185 մլն եվրո են շահել։

Այս խորագրի վերջին նյութերը