Կարծիք

04.10.2022 10:56


Այս իրավիճակում կա միայն մեկ ելք` նիկոլին վռնդել իշխանությունից, իսկ ավելի պարզ ասած` նոր բանակցող, նոր պայմաններ

Այս իրավիճակում կա միայն մեկ ելք` նիկոլին վռնդել իշխանությունից, իսկ ավելի պարզ ասած` նոր բանակցող, նոր պայմաններ

նիկոլը ոչ մի բան էլ չի ստորագրելու, ոչ հիմա։

Այս պահին նա ընտանեկան դեղին մամուլի միջոցով հանրությանն է ներկայացնում ադրբեջանի (իսկ իրականում իր կողմից արդեն համաձայնեցված) պահանջները։

Սրան հետևելու է ժողովրդի վրդոհմունքը, ընդվզումը և միգուցե նաև ցասումը`նշված կետերը անընդունելի համարելու համար (եթե ժողովուրդը չընդվզի, ապա հենց նիկոլը կկազմակերպի այդ ընդվզումը)։

Սա իրեն կտա հնարավորություն տերերին ասել, որ դե ժողովուրդը դեմ ա ու ես չեմ կարող ստորագրել այն ինչ ձեզ խոստացել եմ։

Ու դրան կհետևի ադրբեջանաթուրքական նոր հարձակումը, որը տեղի է ունենալու բոլոր միջազգային կողմերի լուռ դիտորդի կարգավիճակի ներքո, քանզի իրենք շատ լավ գիտեն, թե նիկոլը ինչ է խոստացել։

Դե նիկոլն էլ կշարունակի իր հին երգը` ես հո դավաճան չեմ տենց բան ստորագրեմ։

Հետո մեզ արդեն շատ ծանոթ բառերն կգան` ստորագրեց, որ արդեն միլիոն հայ փրկի...

Այս իրավիճակում կա միայն մեկ ելք` նիկոլին վռնդել իշխանությունից։ Իսկ ավելի պարզ ասած` նոր բանակցող, նոր պայմաններ։

Հ.Գ. ՀԺ ուղղակի նախանշում է մոտալուտ պատերազմի արդյունքը...

Արա Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը